Armsport.am-ը գրում է.

Երևանի «Արարատ» հոկեյի ակումբը Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնությունում սեփական հարկի տակ երկու հանդիպում է անցկացրել «Խիմիկ-2»-ի հետ, որից առաջինում հաղթել է խոշոր՝ 11:2 հաշվով, երկրորդում անակնկալ պարտություն կրել՝ 4:5:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

22 խաղից հետո «Արարատը» 39 միավորով 14 թիմերի մեջ 6-րդն է:

Հաջորդ հանդիպումներն «Արարատը» կանցկացնի տանը Լիտվայի «Էներգիայի» (Էլեկտրենայ) հետ նոյեմբերի 23-ին և 24-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել