Tert.am-ը գրում է.

Նոյեմբերի 10-ի ՍԴ որոշումն, ըստ էության, արձանագրեց, որ Վանաձորի ավագանու 2016 թ.-ի մարտից այս կողմ իրականացվող նիստերը հակասահմանադրական են, այսինքն՝ դե յուրե, ավագանու նիստեր չեն եղել: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին նման հայտարարություն արեց  ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ Վանաձորի ավագանու լիազորությունները պետք է դադարեցվեն, ու արտահերթ ընտրություններ լինեն։

«ՍԴ-ն արձանագրեց Վանաձորի ավագանու դե յուրե մահը: Դե յուրե դիակին վերակենդանացնելու փորձ է, ինչը չի նշանակում, որ դիակն սկսեց վերակենդանանալ, դե յուրե դիակը պետք է լուծարվի, ու հենց սա է բխում ՍԴ որոշումից»,-շարունակեց նա:

Խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն էլ, համաձայնելով գործընկերոջ հետ, տեղեկացրեց, որ այսօր դիմելու են Կառավարությանը, որպեսզի Սահմանադրական դատարանի այդ որոշումն իրականացվի: Փաշինյանն էլ հավելեց, որ սա «զոռբայության» նման մի բան է, քանի որ ավագանին, ըստ էության, նիստեր չի արել:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել