operativ.am-ը գրում է 

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտնել է վարչապետ դառնալու իր սկզբունքների մասին՝ ելույթ ունենալով Գերագույն ռադայի առջև: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «NewsOne» հեռուստաընկերությանը:

Նրա խոսքով՝ ներկայիս իշխանությունը «չի աշխատում», դրա համար ուկրաինացիները պետք է իրենք իրենց «փրկեն», օրինակ նոր կառավարություն ստեղծելով:

«Կան շատ տաղանդավոր աշխատավորներ, հայրենասեր ուկաինացիներ: Եկեք աշխատենք նոր կառավարության վրա: Ես պատրաստ եմ ձեզ հետ միասին ղեկավարել այդ գործընթացը, ես պատրաստ եմ ղեկավարել այդ կառավարություն, եթե պետք է»,- նշել է Սաակաշվիլին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել