Չինաստանում «Սյաո Ի» կոչվող ռոբոտը բարեհաջող հանձնել է պետական քննություն՝ բժշկական պրակտիկա անելու լիցենզիա ստանալու համար: Այս մասին հայտնում է The Sun-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ ռոբոտը հավաքել է 600 հնարավոր միավորից 456-ը: Քննությանը նախապատրաստվելու համար ռոբոտին պահանջվել է 12 ամիս. ռոբոտի «ուղեղի» մեջ տեղեկություններ են ներբեռնվել տարբեր բժշկական դասագրքերից:

Մասնագետների խոսքով՝ ապագայում արհեստական բանականությունը կարող է օգնել բժիշկներին խուսափել ռիսկերից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել