Armsport.am-ը գրում է.

«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը խոսել է Անգլիայի առաջնության 12-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ առաջիկա հանդիպման մասին:

«Մեր նպատակն է երեք միավոր վաստակելը: Գիտենք, որ բարդ հանդիպում է սպասվում լավ թիմի դեմ: «Մանչեսթեր Յունայթեդը» բաց չի թողնում շատ գոլեր: Երեք միավոր վաստակելու համար պետք է գրոհել և գոլի հեղինակ դառնալ:

Իհարկե, կցանկանայինք գրոհել առաջինից վերջին րոպեն, սակայն դժվար թե դա մեզ մոտ ստացվի: Այդ պատճառով պետք է որոշակի ծրագիր ունենանք խաղի համար»,- Բենիտեսի խոսքը մեջբերում է «Chronicle Live»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել