Ինչքան չոր է բերանը, այդքան վատ է շնչառությունը։ Եթե դուք շնչում եք բերանով, խռմփացնում եք կամ ընդունում եք բաներ, որոնք առաջացնում են չորություն, ապա մոռացեք բերանի թարմ շնչառության մասին։ Ընդհանուր առմամբ՝ հոտն այդքան սարսափելի չէ, սակայն սխալ շնչառության դեպքում պետք է ուշադրություն դարձնել, քանի որ դա կարող է լինել վատառողջ լինելու առաջին նախանշանը, առաջին հերթին՝ լնդերի բորբոքում, որը կարող է խոսել սրտի հիվանդությունների առկայության մասին կամ անգամ ինսուլտի հավանականության մասին։ Ըստ բժշկի՝ բերանի տհաճ հոտի պատճառ կարող են լինել նաև մարսողական խնդիրները, սակայն այդ դեպքում անպայման հարկավոր է դիմել բժշկի օգնությանը։

Որպեսզի առավոտյան շնչառությունը լինի թարմ, բացի խոզանակից՝ քնելուց առաջ օգտագործիր ստոմատոլոգիական թել, այլապես սննդի մնացորդները բերանում կարող են առաջացնել բազմաթիվ բակտերիաներ։ Բժիշկ Նատուրը խորհուրդ է տալիս 2-3 րոպե լվանալ ատամները, այնուհետև մաքրել լեզուն, քանի որ բակտերիաների մեծ մասը հավաքվում են լեզվի մակերեսին, և օգտագործել բերանի խոռոչի ողողման համար նախատեսված սպիրտ չպարունակող նյութեր։ Որպեսզի ապահովեք ձեր թարմ առավոտը, մի մոռացեք տարվա մեջ 2 անգամ այցելել ստոմատոլոգին, որպեսզի հետևեք ձեր ատամներին և ժամանակին դրանք բուժեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել