Life.tert.am-ը գրում է.

Հակոբ Հակոբյանն ու Արմեն Հովհաննիսյանը վերջերս ներկայացրին իրենց «Մամա ջան» երգի տեսահոլովակը, որը բավականին մեծ արձագանք ստացավ։ Սա տղաների հերթական գործն էր, որն աշխատեց լսարանի հուզականության վրա, թեև, ըստ Հակոբի, մարդկանց հույզերի վրա ազդելու համար հատուկ շեշտադրում չեն անում։ Tert.am Life–ը զրուցել է երգչի հետ` նոր աշխատանքի, ֆինանսական կայունության հասնելու, կորպորատիվների համար սահմանված գնային քաղաքականության և շահույթը կիսելու մասին։

«Զրույցի ընթացքում հասկացա, որ իսկապես մեր, գրեթե, բոլոր երգերում հուզական գիծ կա, սակայն մենք դա միտումնավոր չենք անում, մեր երգերն ընտրում ենք ի սրտե։ Եթե երգը սիրում ենք, երգում ենք, եթե չէ, չէ։ Ժակլին Թադևոսյանն այս երգը միանգամից կպավ մեր սրտին։ Նա այս երգը գրել է տարիներ առաջ  իր մայրիկի մահվանից հետո»,– ասաց երգիչը։

Նրա խոսքով` իրենք այսպիսի տեսահոլովակ չեն նկարահանել, որպեսզի մարդիկ թողնեն իրենց կյանքն արտերկրում ու վերադառնան հայրենիք, պարզապես, ուզում են կոչ անել, որ  չմոռանան իրենց մայրիկներին այցելելու մասին։ Այնուամենայնիվ, Հակոբը պատմեց, որ սփյուռքահայ մի ընտանիքից նամակ են ստացել , որ տեսահոլովակը դիտելուց հետո որոշել են ամռանը վերադառնալ Հայաստան։

«Մամա ջան»–ի արձագանքները շատ են, սակայն դիտումների քանակը դեռ չի գերազանցել «Ախպերս ու ես» երգի կատարման դիտումներին։ Հակոբի կարծիքով` դա ժամանակի հարց է, քանի որ «Մամա ջան»–ի արձագանքները շատ ավելի մեծ են։ «Դեռ մի քանի օր է, ինչ պրեմիերա ենք արել, մոտ 100.000 դիտում ունենք։ «Ախպերս ու ես»–ը մոտ 2 մլն 800 հազար դիտում է ունեցել Youtube–ում, Ֆեյսբուքում էլ մի քանի միլիոն դիտում ունի։ Գումարային` մոտ 6-7 մլն դիտում ունի։ Ժամանակ է պետք, որ «Մամա ջան»–ն էլ ավելի տարածվի»,– ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել