Վարվելակերպի վերաբերյալ փորձարկումներն ապացուցում են, որ կենդանիները նման են մարդկանց։ Սակայն գիտե՞ք, որ կենդանիները, ինչպես և մարդիկ, կարող են կյանքի չստացված փորձը հանգամանքներով արդարացնել։

Առնետներին հետազոտելիս Ֆրանսիայի Նանսի համալսարանի կենսաբանական պահվածքի լաբորատորիայի հետազոտող Դիդյե Դեզորը 1989 թվականին յուրահատուկ բացահայտում է արել. առնետների մոտ առկա է խիստ հիերարխիա, որը ստիպում է թույլերին ավելի ուժեղանալ և հակառակը։

BlogNews-ը որոշել է պատմել, թե ինչ փորձարկում է կատարել Դեզորը։

6 առնետների գցել էին վանդակի մեջ։ Դրանից ընդամենը մի ելք կար, որն անցնում էր լողավազանի միջով և տանում դեպի ուտելիքը, որը դրված է լողավազանի հակառակ կողմում։

Առնետների «հասարակությունը» տրոհվում է. 2 առնետ իշխում էին, 2-ը նրանց համար սնունդ էին հայթայթում, մի առնետը ինքնուրույն էր սնունդ գտնում, իսկ վերջինն ապրում էր մնացորդներ ուտելով։

Վանդակում նոր առնետներ են գցում, և պատմությունը կրկնվում է:

2 առնետ իշխում էին, 2-ը նրանց համար սնունդ էին հայթայթում, մի առնետն ինքնուրույն էր սնունդ գտնում, իսկ վերջինն ապրում էր մնացորդներ ուտելով։

Եվ եթե առնետները կարողանային խոսել, ապա իրենց վարքագիծը հավանաբար նման կերպ կբացատրեին։

Զարմանալի է, սակայն անկախ նրանից, թե ինչ առնետներ են տեղադրվել այդ վանդակում, բոլոր դեպքերում արդյունքը նույնն է եղել։ Սա շատ նման է նաև մարդկանց պահվածքին, որը դրսևորվում է բնական հիերարխիայի ձևավորմամբ և թույլերի շահագործմամբ։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել