«Արգենտինայում Իզաբելլա Ամարալին, ով աշխարհի ամենագեր մարդկանց տասնյակում է, հիվանդանոց հասցնելու հատուկ գործողություն են իրականացրել: 30-ամյա կնոջը, ով չի կարողանում շարժվել և արդեն 6 ամիս գամված է անկողնուն, տնից պատգարակով դուրս է հանել փրկարարների և սանիտարների մի ամբողջ թիմ: Իզաբելլայի ննջասենյակի պատի մեջ ստիպված են եղել մեծ անցք բացել, քանի որ նա տան դռան մեջ չի տեղավորվել»,- հայտնում է Fakty-ն:

Մոտ 490 կգ կշռող արգենտինուհուն բեռնատարի մեջ են տեղավորել: Հետո Ռոսարիո քաղաքի հիվանանոց են հասցրել ուղղաթիռով: Բժիշկները կփորձեն փրկել նրա կյանքը՝ ստամոքսի փոքրացման վիրահատություն անելով: Սակայն վիրահատությունից առաջ կինը պետք է բնական ճանապարհով գոնե 200 կլոգրամով նիհարի: Նա պետք է առաջիկա ամսին բժիշկների հսկողության տակ խսիտ դիետա պահի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել