Հայկական ֆոլկն ու ամերիկյան փոփ երաժշտությունը կմիաձուլվեն մեկ բեմում: Նոյեմբերի 20-ին Մարզահամերգային համալիրում համատեղ համերգով ելույթ կունենան Սերժ Թանկյանի ամենահայտնի պրոդյուսինգային խումբը՝ «Վիզա»-ն, Ջիվան Գասպարյան կրտսերը և «Capital Cities» աշխարհահռչակ խմբի մեներգիչ Սեբուն: Մինչև այդ Mezzo ակումբում այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում արտիստները բացեցին որոշ փակագծեր ու պատմեցին երեկոյի անակնկալների մասին:

Համերգի հատուկ հրավիրված հյուրը, պարզվում է, Սիրուշոն է, ում մասին այդքան երկար լռում էին: Երգչուհու հետ Սեբուն կկատարի այս ամռան հիթը՝ «Վույ աման»-ը: Երեկոյի մեկ այլ հատուկ հյուր կլինի Ջիվան Գասպարյան կրտսերը, ում հետ Սեբուն երկու երգ կկատարի: Ջիվանը կատարումներ կունենա նաև «Վիզա»-ի կազմում. «15 տարի է, ինչ նվագում եմ «Վիզա» ռոք խմբում: Նրանք մեկ անգամ արդեն ելույթ ունեցել են Հայաստանում։ Այս անգամ ավելի երկար ծրագիր է սպասվում։ Հետաքրքիր ծրագիր է սպասվում»:

«Վիզա»-ն կմիանա համերգի երկրորդ մասին, կկատարի ինչպես հայտնի ու սիրված ռոքային երգեր, այնպես էլ Սեբուի կողմից միքսված ու գործիքավորված երգերը:

IMG_6968 copyIMG_6932 copyIMG_6985 copyՍեբուն խանդավառված է համերգի մտքով. ասում է՝ նախատեսել են մեծ ծրագիր՝ 45-50 րոպե տևողությամբ. «Իմ համերգը պետք է պարզ ու ակրուստիկ լինի, ամենատարբեր երգեր եմ ներառել ծրագրում՝ թե՛ հայկական և թե՛ իմ երգացանկից: Հանդիսատեսին հաճելի ու անմոռանալի երեկո ենք խոստանում: Ուզում եմ, որ մարդիկ գան ու վայելեն այն երաժշտությունը, որը հնչելու է: Հուսով եմ, որ երաժշտությունը, որ լսելու են, կսիրեն, և եթե ոգեշնչվեն, ոտքի կկանգնեն ու կպարեն»:

Ի դեպ՝ Սեբուն մոտ կես ժամ ուշացել էր ասուլիսից և, որպես փոխհատուցում, նվագեց լրագրողների համար:

IMG_7002 copyIMG_7005 copyIMG_6989 copy

IMG_7010 copy

Նյութը՝ Էմմա Վարդանյանի

Լուսանկարները՝ Շաքե Արմենի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել