ԱԺ-ում բուռն քննարկում են առողջապահության ոլորտի հետ կապված հարցեր։ Մի կողմից քննադատվում են բժիշկները հիվանդին անճար թողնելու համար, մյուս կողմից՝ քննադատվում են հիվանդները՝ բժիշկներին ծեծելու ու դրանից հետո բուժում պահանջելու համար:

Երկու դեպքում էլ գործ ունենք անքաղաքակրթության հետ, երբ վտանգվում է դիմացինի կյանքը:

Թերևս, այս քննարկումները լավ դաս են. հարգանքն ու սեփական արարքների համար պատասխանատվության զգացողությունը պետք է լինեն փոխադարձ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել