Խոյ
Այսօր խորհուրդ չի տրվում ծրագրել հանդիպումներ, ուղևորություններ, քննարկել լուրջ գործնական հարցեր: Արդյունքը ոչ միայն ձեզ չի գոհացնի, այլև կլինի ավելի շուտ բացասական, քան՝ դրական: Խուսափեք անցանկալի հանդիպումներից, հնարավորինս խորամանկորեն խուսանավեք կոնֆլիկտային իրավիճակներից, որոնք այսօր ձեզ կարող են դարանակալել ամեն քայլափոխին:

Ցուլ
Օրը կպահանջի ներքին կենտրոնացվածություն, համբերություն ու հավաքվածություն, նաև՝ համառություն: Մարդկանց նկատմամբ կանխակալ վերաբերմունքը չար կատակ կարող է խաղալ ձեզ հետ: Որքան հնարավոր է, արագ իրականացրեք նախօրոք տրված խոստումները, բարյացակամորեն արձագանքեք սխալներին ու այլոց թերություններին:

Երկվորյակներ
Խուսափեք կոնֆլիկտներից ու տարատեսակ բառային վիրավորանքներից: Նախապատվությունը տվեք ինքնուրույն գործելակերպին՝ առանց ձեր գործերի մեջ որևէ մեկի լուրջ միջամտությունը թույլ տալու, քանզի կարծիքների ու հետաքրքրությունների տարբերությունը ձեզ հնարավորություն չի տա գտնելու փոխզիջումային տարբերակ ու հասնելու համաձայնության:

Խեցգետին
Անհրաժեշտություն չկա ցուցադրելու ձեր կազմակերպչական փայլուն ունակություններն ու այլոց ղեկավարելու աննկարագրելի հմտությունները: Դա կարող է պատճառ հանդիսանալ այլոց նախանձի ու տհաճության: Խորհուրդ է տրվում օրն ամբողջությամբ նվիրել ընթացիկ պարտականությունների իրականացմանը. կարևոր հարցերը կարող են և սպասել:

Առյուծ
Ստեղծեք ձեզ համար աշխատանքային բարենպաստ պայմաններ, դա կօգնի կենտրոնանալ կարևոր հարցերին ընթացք տալիս, նաև՝ անհրաժեշտ նրբությունները հաշվի առնելիս ու դետալները համաձայնեցնելիս: Անձնական շփումները կպահանջեն ձեզանից գերջանքի գործադրում, իսկ զրուցակիցների կոշտ դիրքորոշումն ընդհանրապես կարող է ձեզ հունից հանել: Երեկոն լավ է անցկացնել տանը՝ հանգիստ միջավայրում:

Կույս
Այսօր զբաղվեք այն գործերով, որոնք ձեզանից կպահանջեն ժամանակ, հիմնավորվածություն ու մանրազնին վերլուծություն: Ամբողջությամբ բացառեք արտաքին գրգռիչների առկայությունն ու սուզվեք աշխատանքային միանշանակ պրոցեսի մեջ: Փորձեք կենսական ակտիվ դիրքորոշման հետ մեկտեղ պահպանել նաև հոգևոր հավասարակշիռ վիճակը:

Կշեռք
Իրադարձությունների ակտիվ ընթացքը կարող է ձեզ շեղել նախօրոք գծված ճանապարհից, կարող են ի հայտ գալ չպլանավորված առաջադրանքներ, հանդիպումներ, նաև՝ հեռավոր ուղևորություններ: Հարկավոր է, որ դուք անհրաժեշտ պահին կոշտություն ցուցաբերեք, եթե, իհարկե, ցանկություն չունեք իզուր վատնելու այս օրը: Կարիք չկա հետ մնալու նախագծված պլանից, դա ոչնչի չի հանգեցնի, փոխարենը կցնցի ձեր զգայական վիճակը:

Կարիճ
Ղեկավարության, գործընկերների ու աշխատակիցների հետ հարաբերություններում պահպանեք սուբորդինացիոն վարքագիծ ու խելամիտ տարածություն: Չնայած ձեր միջանձնային հիանալի հարաբերություններին՝ խորհուրդ է տրվում մոռացության չմատնել այն, որ աշխատանքը մնում է աշխատանք, ու կարիք չկա այն համատեղել անձնական գործերի հետ, հատկապես եթե դրա անհրաժեշտությունն ամենևին չկա:

Աղեղնավոր
Ձեր մի փոքր հոռետեսական ու բավականին ապատիկ տրամադրությունը կարող է որակապես ազդել առաջադրանքների իրագործման վրա, դրա համար էլ այսօր անհրաժեշտություն չկա զբաղվելու կենսական կարևորություն ունեցող հարցերով, քանի որ հետո դա, միևնույն է, ձևափոխելու եք, ժամանակն իզուր մի վատնեք: Օրն ամբողջությամբ նվիրաբերեք ընթացիկ խճճված գործերին: Երեկոյան այցելեք մարզասրահ, քանի որ չափավոր ֆիզիկական բեռնվածությունը ձեզ չի խանգարի:

Այծեղջյուր
Այսօր կենտրոնացեք այն խնդիրների վրա, որոնք տևական ժամանակահատված ձեզ մոտ միայն դժվարություններ ու բարդություններ են առաջ բերել: Եթե հնարավորության սահմաններում կարողանաք դրսևորել համառություն ու նպատակամղվածություն, անպայման կհասնեք ցանկալի արդյունքների:

Ջրհոս
Չնայած ձեր սոցիալական բավականին ակտիվ վարքագծին՝ այսօր, այնուամենայնիվ, խորհուրդ է տրվում խխունջի պես ապրել: Դա անհրաժեշտ է սեփական ուժերը խնայելու, հոգու տրամադրվածությունն ու մարդկանց հետ բարիդրացիական հարաբերությունները պահպանելու համար: Փորձեք խուսափել սեփական կարծիքն արտահայտելուց, եթե, իհարկե, դրա հույժ անհրաժեշտությունը չկա:

Ձկներ
Թույլ տվեք, որ իրադարձությունները զարգանան ինքնուրույն, առանց ձեզ: Այսօր սպասողական վարքագիծ դրսևորեք ու եղեք կողմնակի անկաշառ դիտորդ: Բոլոր ընթացիկ հիմնախնդիրներին վերաբերվեք հանգիստ, իսկ դիտողություններն այդքան լուրջ մի ընդունեք: Երեկոն նվիրեք սիրելի զբաղմունքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել