operativ.am-ը գրում է 

ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը պարգևատրել է 2017 թ. ամռանը Թայփեյում կայացած համաշխարհային 29-րդ ուսանողական խաղերում երկրի պատիվը բարձր պահած ուսանող-մարզիկներին:

Այս մասին հայտնում է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Պարգեւատրությունը կայացել է հայ-ռուսական երիտասարդական 3-րդ համաժողովի բացման արարողության ժամանակ:

Ուսանողական խաղերին Հայաստանը մասնակցել էր 7 մարզաձեւի 16 մարզիկով: Պատվիրակությունը վերադարձել է 6 մեդալով՝ 3 ոսկի, 1 արծաթ եւ 2 բրոնզ:

Ինչ վերաբերում է հայ-ռուսական երիտասարդական համաժողովին, այն ընթանում է ՀՀ 2017 թ. երիտասարդական մայրաքաղաք Չարենցավանին կից Աղվերան հանգստի գոտում: Ավարտվելու է նոյեմբերի 18-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել