BMW-ի գործարանները կսկսեն աշխատել գոմաղբի և թռչնաղբի միջոցով: 2020 թվականին գործարանը նախատեսում է ամբողջ արտադրությունը տեղափոխել վերականգնվող հոսանքի աղբյուրների վրա։ BMW ընկերությունը ներկայացրել է իր նոր նախագիծը՝ արտադրողական հնարավորությունները փոխել վերականգնվող հոսանքի աղբյուրներով:

Այսպես՝ հարավաֆրիկական գործարանը Ռոսլինում կստանա էլեկտրաէներգիան կենսազանգվածից՝ գոմաղբից և թռչնաղբից։ Այս պահին BMW-ի՝ 14 երկրներում տեղակայված գործարանները 63%-ով հոսանքը ստանում են վերականգնվող աղբյուրներից։ Օրինակ՝ BMW-ի Լայպցիգի գործարանն աշխատում է քամու գեներատորի օգնությամբ, իսկ Սպարտանբերգինը՝ մեթանի, որը ստանում են տեղի աղբանոցից։ 2020 թվականին ընկերությունը նախատեսում է բոլոր գործարանների աշխատանքն իրականացնել այլընտրանքային հոսանքի աղբյուրներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել