keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

Ահա, թե ինչ է սպասվում կենդանակերպի բոլոր նշաններին 2018 թվականին

visibility 29969 commentմեկնաբանել

2018թ. չինական հորոսկոպ

1. Շների համար տարին կլինի հաջող յուրաքանչյուր գործում: Դուք որոշել եք փոխել Ձեր իմի՞ջը, փոխել մասնագիտությո՞ւնը, գրանցել հարաբերություննե՞ր: Առաջ: Բարձրագույն ուժերը կօգնեն Ձեզ յուրաքանչյուր դեպքում:

2. Առնետները պետք է շատ աշխատեն: Այս տարին բարդ կլինի, բայց Դուք բավարարված կլինեք աշխատանքի արդյունքով և կզգաք լիակատար երջանկություն: 2018թ. տիրուհին կօգնի մարդկանց, ովքեր ծնվել են Առնետի նշանի տակ: Գլխավորը՝ մի ծուլացեք:

3. Ցուլի համար 2018 թվականն անակնկալ է պատրաստել՝ դրամական շահույթի և կարիերայի աճի տեսքով: Նոյեմբերին միայնակ Ցուլերը կգտնեն սիրելիի սրտի բանալին և նրա հետ կկազմեն ամուր ընտանիք:

4. Վագրերի համար եկող տարին կնպաստի պոտենցիալի իրականացմանը և տաղանդների բացահայտմանը: Շունը կօգնի Ձեզ. մի վախեցեք փորձել ինչ-որ նոր բան կամ զարմանալի երևալ, գնացեք դեպի Ձեր երազանքը:

5. Ճագարը (կատուն) ամբողջ տարին կաշխատի հաղթանակ տանել յուրաքանչյուր գործում, լինել առաջինն ամեն ինչում: Գլխավորն այն է, որ չափից շատ ջանքեր գործադրեք և այդ ժամանակ անպայման կպարգևատրվեք:

6. Շան տարում Վիշապները ձեռք կբերեն նոր ընկերներ: Մարդկանց, ովքեր ծնվել են այդ նշանի տակ, օգտակար խորհուրդներ կհարցնեն:

7. Օձի նշանի տակ ծնված մարդկանց համար տարին կդառնա անսովոր: Դուք կարող եք բացահայտել Ձեր անհատականության նոր եզրեր, մշակել Ձեր զարգացմանը խանգարող բարոյական ասպեկտները և դառնալ ավելի իմաստուն և համբերատար:

8. Ձիերին սպասվում է հանգիստ և հաճելի տարի: Միակ պրոբլեմը կարող է դառնալ առողջությունը: Դրա հետ չի կարելի կատակ անել: Ձեզ համար այդ հարցը պետք է լինի առաջին տեղում:

9. Սպասվող փուլն Այծի համար հաջող կանցնի: Նոր տարում Դուք կդառնաք ավելի ինքնավստահ, ամբողջությամբ Ձեր կենթարկեք Ձեր էմոցիաները: Տարվա կեսին մի քանի անսովոր հանդիպումներ կունենաք:

10. Կապիկները չեն կարողանում նստել իրենց տեղում, նրանք փոփոխություններ և արկածներ են ուզում: Բայց ճակատագիրը Ձեզ համար այլ պլաններ ունի: Տարին խոստանում է անցնել «Սովորել, սովորել և նորից սովորել» կարգախոսի տակ:

11. Աքլորների համար վերին ուժերն անսպասելի նվեր են պատրաստել, որն ամբողջովին կփոխի Ձեր կյանքը: Դուք կստանաք մեծ հնարավորություններ, այնպես որ, բաց մի թողեք Ձեր շանսը:

12. Շան տարում Վարազներին (Խոզերին) անընդհատ կդիմեն օգնության և խորհրդի համար: Երբեմն կհոգնեք դրանից, բայց Շունը խորհուրդ է տալիս տիրապետել Ձեզ, իսկ ավելի լավ է կազմակերպել լիարժեք հանգիստ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել  

Տես նաև՝