14 տարվա անդուլ պայքարից հետո Սուսաննայի ընտանիքում վերջապես լսվել է մանկան ճիչը, ու ոչ թե մեկ, այլ միանգամից երեք փոքրիկի: «Սլավմեդ» բժշկական կենտրոնի հոգատար բժիշկների շնորհիվ երջանիկ մայրիկը հիմա միանգամից երեք տղայի է գրկում՝ Տարոնին, Դավիթին ու Հայկին: Էկո բեղմնավորման արդյունքում եռյակը լույս աշխարհ էր եկել անցյալ տարվա նոյեմբերին, կեսարյան հատմամբ: Մայրական բերկրանքը զգացած Սուսաննան ասում է՝ ծննդաբերության ժամանակ առաջացած  խնդիրները  հնարավոր եղավ հաղթահարել ու փոքրիկների կյանքը փրկել միայն բժիշկների պրոֆեսիոնալ ու  հոգատար մոտեցման շնորհիվ. «Հղիության ամբողջ ընթացքում եղել եմ «Սլավմեդ»-ի բժիշկների հոգածության ներքո: Շնորհակալ եմ բոլորից: Անչափ  երջանիկ եմ և ուզում եմ, որ բոլորը զգան այն, ինչն այս պահին ես եմ զգում: Դա  աննկարագրելի զգացողություն է, որը կարող է հասկանալ միայն այդ ճանապարհն անցած կինը»:

Ռոբերտն ու Ռոմանը ևս լույս աշխարհ են եկել «Սլավմեդում», թերհաս ու կյանքին վտանգ սպառնացող  մի շարք խնդիրներով: Մեկ տարի երեք ամիս հետո երկվորյակների մայրիկը դժվարությունների մասին ժպիտով է հիշում. կարևորը՝ հիմա նրանք առողջ են. «Երեխաներիս մոտ ծանր վիճակ էր: Հիվանդանոցում անցկացրինք մոտ 22 օր: Եթե չլինեին «Սլավմեդ»-ի բուժանձնակազմն ու պրոֆեսիոնալ մոտեցումը, գուցե հիմա այս հրաշքները կողքիս չլինեին: Ծանոթներից մեկի հորդորով ընտրեցի հիվանդանոցն ու չեմ փոշմանել»: 

IMG (58) copyIMG (41) copyՊատմություններով, ժպտերես փոքրիկներով ու երջանիկ ծնողներով լի «Սլավմեդ» բժշկական կենտրոնում այսօր նշվում էր անհաս ծնված փոքրիկների միջազգային օրը: Կենտրոնի հիմնադիր Արմինե Հովակիմյանի խոսքով՝ վաղաժամ ծնված երեխաներին խնամելու և մանկական մահացությունը կրճատելու նպատակով «Սլավմեդ»-ը ներդրել է նրանց խնամքի համար նախատեսված ժամանակակից բժշկության վերջին ձեռքբերումները, որոնք հնարավորություն են տալիս նվազեցնել նորածինների մոտ հաճախ հանդիպող լուրջ բարդությունները. «Ի ուրախություն մեզ՝ այսօր կենտրոնի հագեցվածությունը թույլ է տալիս ապահովել վաղաժամ ծնված նորածինների լիարժեք խնամքի պայմաններ նույնիսկ ամենաբարդ դեպքերի ժամանակ՝ դրանով իսկ նպաստելով նրանց կյանքի որակի բարձրացմանը, որը ոչ միայն կնվազեցնի նորածնային մահացությունը, այլ նաև երկարաժամկետ հիվանդացությունը»:

IMG (99) copyIMG (85) copy

Երեք տարի առաջ ստեղծված կլինիկան հագեցած է միջազգային ստանդարտներին համապատասխան  արդիական ու  առաջատար բուժսարքավորումներով: Նորածնային ինտենսիվ թերապիայի և մանկաբարձության բաժանմունքի ղեկավար Հովհաննես Ղազարյանը նշում է, որ ներդրված հատուկ սարքավորումների շնորհիվ այսօր արդեն կենտրոնի բժիշկները կարողանում են խնամել անգամ մեկ կիլոգրամից ցածր ծնված երեխաների. «Լինելով տվյալ ոլորտում ավելի քան 20 տարի՝ կարող եմ վստահորեն ասել, որ այն պայմանները, որոնք ստեղծվել են «Սլավմեդ» բժշկական կենտրոնի նորածնային բաժանմունքում, թույլ են տալիս իրականացնել համապատասխան հսկողություն և խնամք նույնիսկ ամենաբարդ ու պատասխանատու դեպքերի ժամանակ»:

IMG (32) copyIMG (54) copy

Տարբեր տարիներին կլինիկայում ծնված փոքրիկները ոչ միայն լավ ժամանակ անցկացրին, այլև նվերներով ու լավ հիշողություններով հեռացան «Սլավմեդ»-ից:

Հիշեցնենք, նաև որ «Սլավմեդ» բժշկական կենտրոնի ծննդատունն ունի 3-րդ աստիճանի բարձրագույն կատեգորիա եւ հանդիսանում է բազմապրոֆիլ հիվանդանոցի բաղկացուցիչ մասը, որտեղ հսկվում և ծննդալուծվում են ցածր և բարձր ռիսկի հղիներ, ինչպես մանկաբարձագինեկոլոգիական ախտաբանություններով, այնպես էլ այլ օրգան-համակարգերի հիվանդություններով:

IMG (30) copyIMG (16) copyIMG (83) copyIMG (3) copyIMG (67) copyIMG (1) copy

IMG (78) copy

IMG (100) copy

Նյութը՝ Էմմա Վարդանյանի

Լուսանկարները՝ Շաքե Արմենի

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել