Միկին, Գուֆին և Դոնալդը. կյանքում գոնե մեկ անգամ Դիսնեյի հերոսներին տեսնել երազել է յուրաքանչյուրը՝ անկախ տարիքից: Արի ու տես, որ իրականում երազանքները կատարվելու հատկություն ունեն, պետք է միայն շատ ցանկանալ: Երեկ ասվածի վառ ապացույցը կարելի էր տեսնել «Երևան Մոլ»-ում: «Նավապետ Քիդի գանձերի կղզում» կայացած խաղարկության ընթացքում մի շարք հետաքրքիր նվերների հետ խաղարկվեց նաև 4-օրյա անմոռանալի ուղևորություն դեպի Փարիզ՝ «Դիսնեյլենդ»: Երկու հոգու համար նախատեսված փաթեթը ներառում է ավիատոմս, հյուրանոց ու «Դիսնեյլենդ»-ի մուտքի տոմսեր:

Խաղարկությունը մեկնարկել էր դեռ սեպտեմբերի 15-ին ու շարունակվել մինչև նոյեմբերի 14-ը: Նրանք, ովքեր այդ ընթացքում կատարել էին 15.000 դրամ գնումներ ու նախապես ներկայացրել կտրոնը, կարողացան մասնակցել վիճակահանությանը:

IMG (66) copyIMG (9) copyIMG (51) copy

1000-ից ավելի մասնակիցներից հեքիաթային ճամփորդության տոմսը պատահականության սկզբունքով բաժին հասավ Արմեն Միքայելյանին: BlogNews.am-ի հետ զրույցում Արմենն ասաց, որ մոտ մեկ ամիս առաջ տղայի ծնունդը նշել է «Նավապետ Քիդ»-ում ու հենց նույն օրն էլ գնումների կտրոնը ներկայացրել «Երևան մոլ». «Շահումն իրոք անսպասելի էր։ Տղաս շատ կուրախանա, երբ  իմանա, որ շուտով «Դիսնեյլենդ» է մեկնելու: Դեռ չգիտեմ՝ ես կգնամ որդու հետ, թե կինս»:

Մինչ խաղարկության մեկնարկը Դիսնեյի մուլտհերոսներն ու Նավապետ Քիդն իր ընկերների հետ մի լավ զվարճացրին փոքրիկներին: Պղպջակների ու պարային շոուն, փոքրիկ երգիչ Միկայի ռիթմիկ կատարումներն էլ ավելի բարձրացրին հավաքվածների ուրախ տրամադրությունը:

Մասնակիցներից շատերը ստացան նաև «Պանդորա» բրենդի թևնոց՝ իր չարմով, «Պանդորայի» չարմեր, «Նահապետ Քիդի» 5000 և 10000 արժողությամբ լիցքավորված քարտեր, «Կինոպարկ»-ում ֆիլմերի դիտման տոմսեր:

IMG (33) copyIMG (29) copyIMG (23) copy

«Երևան մոլ»-ի միջոցառումների և վաճառքի գծով մենեջեր Ինգա Մուրադյանն ասաց, որ անակնկալներն այսքանով չեն սահմանափակվում. առաջիկայում մեգա խաղարկությունն է, որի ընթացքում ամենահաջողակը կստանա երկու հոգու համար ուղևորություն դեպի նորաձևության քաղաք Միլան. «Նոյեմբերի 25-ին կայանալու է մեգա խաղարկությունը: Բացի Միլան ուղևորության տոմսերից՝ խաղարկվելու է նաև կենցաղային տեխնիկա՝ սառնարան, լվացքի մեքենաներ, հեռուստացույց և այլն: Մասնակցության համար անհրաժեշտ է մոլի ցանկացած խանութից կատարել 25.000 դրամ գնում և ստանալ խաղարկության կտրոն»:

IMG (13) copyIMG (38) copyIMG (43) copyIMG (49) copyIMG (74) copyIMG (76) copyՆյութը՝ Էմմա Վարդանյանի

Լուսանկարները՝ Շաքե Արմենի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել