Life.panorama.am-ը գրում է.
Երեկ լույս աշխարհ է եկել Գոռ Պետորսյանի եւ Մերի Ներսիսյանի որդին` Ռոբերտը: Հայտնի զույգն արդեն երրորդ անգամ է ծնող դառնում: Նրանց երջանկությունը եռապատկված է, որի մասին Մերին խոսել է Life.panorama.am-ի հետ:
 
«Յուրաքանչյուր երեխայի ծնունդ հրաշք է ամբողջ մարդկության համար, իսկ ծնողի համար երջանկության անսպառ աղբյուր, երբ դրական լիցքերի հոսքից գլուխդ ուղղակի կորցնում ես»,- նշեց Մերին ու պատմեց, որ զգացողությունները խիստ տարբեր են.
«Շատ տարբեր են զգացողություններս, տղաս դեռ մի քանի ժամ է լույս աշխարհում, բայց զգում եմ, թե որքան ուրիշ է, ոչնչով աղջիկներիս նման չէ»,- նկատեց նա:
 
Ինչպես անցյալ տարի երկրորդ դստեր ծնունդի ժամանակ, այս անգամ եւս Գոռը ծննդաբերության ժամանակ կնոջ ու որդու կողքին է եղել.
«Ամուսինս, ինչպես միշտ, կողքիս էր, նրա երջանկությանը չափ ու սահման չկա, հիմա  արդեն աշխատավայրում է, իհարկե, բայց հոգով սրտով մեզ հետ է»,- նշեց երջանիկ մայրիկը` հավելելով, որ ավագ աղջիկը եւս շատ ուրախ է եղել եղբոր հետ հանդիպման ժամանակ:
«Էվան երջանիկ է, նրա ոգեւորությունը նկարագրել անգամ չեմ կարող»,- պատմեց Մերին:
Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել