Aysor.am-ը գրում է.

Կառավարության այսօրվա նիստին ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը:

«Օրենքի ընդունման նպատակը երկուսն են՝ մեկը կանխարգելել, երկրորդը՝ պաշտպանել: Հիմա քննարկումների փուլում արդեն երրորդ նպատակը ավելացավ՝ համերաշխության վերականգնման նպատակը», - ասաց նա:

Նախարարը ներկայացրերց, որ, ընդհանուր առմամբ, փաթեթով նախատեսում են բռնությունից տուժած անձանց պաշտպանության երեք հիմանական միջոցներ՝ նախազգուշացում, անհետաձգելի միջամտություն և պաշտպանական որոշում:

Նա ասաց, որ նախատեսվում է բռնության գործած անձի նկատմամբ մի շարք սահմանափակումներ՝ պաշտպանել որոշակի հեռավորություն տուժողից, չմտնել կոնտակտի մեջ, չկրել, չպահել զենք, անցնել բուժման կուրս՝ օրինակ ալկոհոլամոլությունից: Նախարարի խոսքով՝ պաշտպանական մեխանիզմները ևս սահմանափակումներ են ենթադրում, և խախտումների համար նախատեսված են քրեական և վարչական պատասխանատվության միջոցներ:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել