Tert.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը այսօր կառավարության նիստին իր հանձնարարականների շրջանակներում անդրադարձավ շինարարական թույլտվությունների տրամադրմանը:

«Անհրաժեշտ ենք գտնում կատարելագործել շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացը, պարզեցնել այդ ոլորտում իրականացվող վարչարարությունը և բարձրացնել դրա մատչելիության աստիճանը:

««Գործարարությամբ զբաղվելը» 2018 թվականի զեկույցում անդրադարձ էր կատարվել շինարարական թույլտվությունների տրամադրման ոլորտին և արձանագրել  էին որոշակի խնդիրներ: Ստեղծված իրավիճակը բացասաբար է ազդում առհասարակ շինարարության ոլորտի զարգացման վրա: Օրենսդրության համաձայն տեղական ինքնակառավարման մարմինների կողմից են թույլտվությունները տրամադրվում, սակայն դրանց տրամադրման նորմատիվ մեխանիզմները պետք է լինեն հստակ, կանխատեսելի, իսկ կայացվող որոշումերը խիստ պատճառաբանված: Միաժամանակ գործող օրենսդրությամբ ոլորտային լիազոր մարմնին վերապահված չեն ողջամիտ վերահսկողական մեխանիզմներ»,-ասաց նա:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել