operativ.am-ը գրում է 

Նոյեմբերի 15-ին, ժամը 18:46-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Թումանյան փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:58-ին, մարվել՝ 19:05-ին:

Այրվել է Հ. Ո.-ին պատկանող «Lada 111» մակնիշի 24 UL 140 պետհամարանիշով ավտոմեքենայի առաջնամասն ամբողջությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել