Հին ժամանակներում գրողների և, առհասարակ, մարկանց համար ոգեշնչման աղբյուր էին ասպետները, ովքեր չափազանց սիրված էին հասարակության կողմից:

Այս ասպետները տիրապետել են այնչափ մեծ հմայքի ու առնականության, որ գրավել են յուրաքանչյուր մարդու սիրտ:

Ջեյմս Դուգլաս (1286-1330)
Հոր մահից հետո Ջեյմսն ուղարկվել է Փարիզ, որտեղ էլ ասպետականություն է սովորել: Բրիտանիա վերադառնալուց հետո պարզել է, որ Էդվարդ I արքան չի ցանկանում վերականգնել իր ընտանիքի հողերը, այդ իսկ պատճառով միացել է Ռոբերտ Բրյուսին՝ Շոտլանդական անկախության առաջին պատերազմում:

Շոտլանդական պարտիզանական պատերազմի ժամանակ Դուգլասը դարձավ Բրյուսի լավագույն ուղեկիցը և անգլիացիների շրջանում հայտնի դարձավ որպես Սև Դուգլաս:

Երբ Բրյուսը մահացավ 1329 թ.-ին, նա խնդրեց Սըր Ջեյմսին իր սիրտը թաղել Երուսաղեմում: Խաչակրաց արշավանքով շեղվելով՝ Դուգլասը հանդիպեց ընկեր-ասպետի, ով շրջափակման մեջ էր ընկել Տեբայի ճակատամարտում: Բրյուսի ցանկությունը երկրորդ պլան մղելով՝ նա վազեց դեպի թեժ կռիվը և մինչև վերջին շունչը պայքարեց որպես հմուտ ռազմիկ:

 

Էդվարդ Վուդսթոք, Սև արքայազն (1330-1376)
Անգլիայի արքա Էդվարդ III-ի ավագ որդին՝ արքայազն Էդվարդը, պատմության ամենահայտնի ասպետ-կերպարներից է:

Էդվարդի՝ ասպետականության իրականության հետ ծանոթանալն իսկապես դրամատիկ պատմություն է: Երբ նա դեռ 16 տարեկան էր, Քրեսիի ճակատամարտում անգլիական բանակի առաջամարտիկներից մեկն էր: Հենց այս ճակատամարտում էլ անելանելի պայքարի է բռնկվել և հաղթանակ տանելով՝ հերոս դարձել իր հայրենակիցների համար: Տասը տարի անց նա գլխավորում էր անգլիական բանակը Պուատյեի ճակատամարտում և Հարյուրամյա պատերազմի ընթացքում անգլիացիների տարած երեք հզորագույն հաղթանակների մեջ է ներգրավված եղել:

Ֆրանսիայում անգլիական հողերի կառավարումն իր ձեռքը վերցնելով՝ Էդվարդը ոչ միայն հայտնի քաղաքական գործիչ դարձավ, այլև հայրենակիցների աչքերում տպավորվեց որպես վեհանձնության մարմնավորում: Էդվարդը կդառնար Անգլիայի ամենահզոր թագավորներից մեկը, եթե չհիվանդանար դիզենտերիայով և չմահանար հորից ընդամենը մեկ տարի առաջ:

Սըր Հենրի Փերսի (1364-1403)
Փերսիների ընտանիքն ամենահզորներից էր հյուսիսային Անգլիայում: 14-րդ և 15-րդ դարերի ընթացքում երկրի այս հատվածը ողողված էր բռնություններով՝ ներառյալ տեղական կռիվներ, շոտլանդական հարձակումներ և անգամ ապստամբություններ: Սըր Հենրի Փերսին, հայտնի լինելով իր տաքարյունությամբ, դարձավ սրա մի մասը:

13 տարեկանում ասպետ հռչակվելուց մեկ տարի անց Հենրին իր առաջին ճակատամարտն է տանում՝ օգնելով գրավել Բերվիքի ամրոցը: Նա ապացուցեց, որ հրաշալի ռազմիկ և առաջնորդ է՝ իր հմտությունները ցուցադրելով նաև Պրուսիայում Խաչակրաց արշավանքի, Ֆրանսիայի դեմ Անգլիայի պատերազմի և Շոտլանդական սահմանային հարձակումների ժամանակ:

Փերսին օգնեց ապստամբ Հենրի Բոլինգբրոքին հաստատվել գահին որպես Հենրի IV արքա՝ 1399 թ., սակայն այնուհետև երկուսն էլ դուրս մնացին խաղից: Սպանվել է Շրյուսբարում ազնվական ուժերի հետ պատերազմի ժամանակ:

Ժոֆրուա դը Շարնի (1300-1356)
Ֆրանսիացի ազնվական Սըր Ժոֆրուա դը Շարնին հայտնի էր որպես «իսկական և իդեալական ասպետ»: Նա նաև գիտնական էր, ով երեք գիրք է գրել: Նրա «Քաջության մասին գիրքը» 14-րդ դարի ասպետների վարքագծի մասին ամենակարևոր աղբյուրն է:

Հարյուրամյա պատերազմում անգլիացիների դեմ պայքարելիս Շարնին գերի է ընկել երկու անգամ: Սակայն նրա հեղինակությունն այնքան բարձր էր, որ միանգամից ազատ է արձակվել՝ ինքը վճարելով սեփական փրկագինը:

Մի քանի ճակատամարտերում խիզախորեն պայքարելուց հետո Շարնին սպանվել է Պուատյեի պատերազմի առաջին գծում՝ ֆրանսիական արքայական դրոշը՝ Օրիֆլեյմը, ձեռքին:

Վիլյամ Մարշալ (1146-1219)

Արքբիշոփ Ստիֆենը նրան բնութագրել է որպես «բոլոր ժամանակների ամենահզոր ասպետ»: Վիլյամ Մարշալը մանր ազնվականից դարձել է Անգլիայի ամենահարգված ասպետը: 20-րդ դարում իր առաջին մարտի ժամանակ նա աչքի ընկավ իր տաքարյունությամբ, այդ իսկ պատճառով կարողացավ միանալ Ֆրանսիական հայտնի մրցաշարին՝ դառնալով հայտնի մարտիկ: Իր մտերիմ ընկերոջ՝ Հենրիի, մահից հետո, ով Հենրի II արքայի որդին էր, Մարշալը մասնակցել է խաչակրաց արշավանքին ընկերոջ հիշատակի համար:

Անգլիա վերադառնալուց հետո Մարշալը կռվել է Հենրի II-ի համար, օգնել է ղեկավարել երկիրը Ռիչարդ I-ի բացակայության ընթացքում և Ջոն արքայի դեմ ապստամբության ժամանակ ստորագրել է Մագնա Կարտան (Ազատությունների Մեծ Խարտիա): 1216 թ. Ջոնի մահից հետո Մարշալը դարձավ երիտասարդ Հենրի III-ի պաշտպանը: Մահից հետո թաղվել է Լոնդոնի Տաճարային եկեղեցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել