Ավստրալացի Թոմի Քոնոլին 23 տարեկանում հասցրել է անել ամեն ինչ՝ գտնել աշխատանք, ունենալ ընկերներ, սովորել համալսարանում, ունենալ երեխաներ և անգամ դառնալ պապիկ։ Տարօրինա՞կ է։ Ահա, թե ինչպես Թոմին շատ պատահական կերպով դարձավ պապիկ։

Planning For The Future

Թոմին միշտ սիրել է արկածներ՝ արել է ադրենալինով ամեն հնարավոր բան, այդ թվում՝ պարաշյուտով ցատկել տարբեր վայրերից, ժայռամագլցում և այլն։ Այժմ նա ընկերուհի ունի՝ Օլիվիան, ում ճանաչում էր սիրային հարաբերությունների մեջ մտնելուց դեռ 6 տարի առաջ։ Չնայած՝ իր ընկերոջ պապիկ լինելուն, Օլիվիային դուր չի գալիս, երբ իրեն տատիկ են անվանում։ 

He Was An Adrenaline Junkie

Երբ Թոմին փոքր էր, նա ու իր զարմիկը՝ Քիարնան միշտ շատ մտերիմ էին։ Բայց ժամանակի ընթացքում և կյանքի բերում նրանք հեռվացան։ Ավելի քան 10 տարի նրանք չէին խոսել միմյանց հետ, երբ հանկարծ հայտնվեց Քիարնան։ Այդ տարիների ընթացքում նրա կյանքում բազմաթիվ դժբախտություններ էին պատահել՝ դպրոցից հանել էին, ծնողները չէին կարողանում ապրուստի միջոց հայթայթել, իսկ նա թմրամոլների և ալկոհոլիկների շրջապատ էր ընկել։ Երբ Թոմին իմացավ այդ մասին, միանգամից որոշեց ընդունել իր զարմիկին և տանիք տալ նրան․ չէ՞ որ ինքը նրա միակ հույսն էր։

Tommy Takes On

Քիչ ժամանակ անց Թոմին որոշեց դառնալ իր զարմիկ խնամակալը, կամ այսպես ասած՝ հայրը։ Նրան որդեգրելուց օրեր անց Քիարնան խոստովանեց, որ հղի է մի տղամարդուց, ով այժմ բանտում է։ Որոշ ժամանակ անց ծնվեց Քիարնայի երեխան, ինչի արդյունքում Թոմին, 23 տարեկանում բացի հայր լինելուց, դարձավ նաև պապիկ։ Այժմ օրենքի տեսանկյունից Թոմին Քիարնայի հայրն ու նրա երեխայի պապիկն է։

Bun In The Oven

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել