Մեր կողքին ապրում է դասակարգի վերածված մի խավ, ում կյանքի առաջնահերթությունները լրիվ ուրիշ տարածաչափությունում են։ Այդ դասակարգին սովորաբար մի քանի օրով հիշում և քլնգում են արտակարգ իրավիճակներում ու զարմանալիորեն արագ մոռանում։ Այդ դասակարգի ազդեցությունը ԶԼՄ-ների վրա այնքան մեծ է, որ նրանք կարող են հանրային օրակարգ մտցնել կամ հանել ցանկացած հարց։ 
Դիմում եմ իմ երեկվա գրառումը հավանած երկու համարձակ պատգամավորներին։ Շքեղության կամ, ինչպես ես եմ այն անվանում, «չտեսության» հարկն անհապաղ պետք է վերականգնել և ավելի բարձր տոկոսով, ընդ որում՝ այս անգամ այդ հարկատեսակը պետք է տարածվի ոչ միայն մեքենաների վրա։ Պատրաստ եմ ներկայացնել այս թեմայով իմ հետազոտությունները, վստահ եմ՝ այս թեմայով կխոսեն նաև մասնագետները։
Հ.Գ. Իմ ձեռքով արված այս լուսանկարում դեղին բրինձ է՝ համեմված մաքուր ոսկու կտորտանքներով։ Այս անիմաստ ու գերթանկարժեք ճաշատեսակը լայն տարածում ունի հայրենի օլիգարխիայի միջավայրում։ Փառք տանք, որ գիտնականի չալաղաջին դեռ չեն հասել։ Նկարելիս մոտս շոկ էր։
Հ.Գ. Ուրախ կլինեմ տեսնել այս թեմայով կարծիքներ և առաջարկություններ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել