Այսօր գլոբալ կարողությունը հասել է 280 տրիլիոն դոլարի, ինչը 27 տոկոսով ավելի է, քան 10 տարի առաջ՝ ֆինանսական ճգնաժամի մեկնարկին։ Նման եզրակացության են եկել Credit Suisse (CSRI) հետազոտական ինստիտուտի փորձագետներն իրենց «Բարեկեցության գլոբալ զեկույցում»։

Վերլուծաբանները նշում են, որ վերջին 12 ամիսներին համաշխարհային հարստությունն աճել է 6.4 տոկոսով։ Դա բարեկեցության աճի ամենաարագ տեմպն է 2012 թվականից։

Փորձագետները բարեկեցության աճի տեմպերով անվիճելի առաջատար են անվանում ԱՄՆ-ին, որին բաժին է ընկնում վերջին 12 ամսում ստեղծված 16.7 տրիլիոն դոլար գլոբալ կարողության ավելի քան կեսը։

Մեկ անձի միջին բարեկեցության ծավալով վարկանիշի առաջատարը մնում է Շվեյցարիան։

Ճգնաժամի հիմնական բացասական հետևանքը մնում է միջոցների անհավասար բաշխումը, և այդ ճեղքը շարունակում է մեծանալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել