Tert.am-ը գրում է.
Երգիչ Գևորգ Մարտիրոսյանը նոր մեքենա է ձեռք բերել։ Tert.am Life–ի հետ զրույցում երգիչն ասաց, որ Mercedes-Benz S-Class է գնել։ Այսպիսի մեքենա ունենալ վաղուց էր ուզում։ Երգիչը նշեց, որ մեքենան նվեր չի ստացել, այն գնել է սեփական քրտինքով աշխատած գումարով։
 
«Ինչպես յուրաքանչյուր ոք, ես էլ շատ եմ սիրում մեքենա։ Ունեմ իմ սիրելի մակնիշները։ Mercedes-Benz S-Class–ն իմ ամենասիրելի մեքենաներից մեկն էր։ Շատ էի ուզում ունենալ այս մեքենան։ Երբ մի բան շատ ես ուզում, անպայման ունենում ես»,– ասաց երգիչն ու հավելեց, որ գրեթե ամեն տարի նոր մեքենա է ձեռք բերում, քանի որ սիրում է փոփոխություններ։
 
Սա Գևորգի հինգերորդ մեքենան է։ Նրա առաջին մեքենան եղել է volkswagen մակնիշի։ Ամեն տարի ավելի լավ մեքենա է ձեռք բերում։ «Ես բավականին ուշ եմ ձեռք բերել առաջին մեքենաս։ Մոտ 30 տարեկան էի, իմ քրտինքով աշխատվել ու գնել եմ։ Ես  հարուստ պապա, քեռի, հոպար չեմ ունեցել, որ 15 տարեկանից մեքենա նվիրեն ինձ»,– ասաց երգիչը։ Գևորգն օգտագործած մեքենա է գնել. «Դեռ այդքան հարուստ չեմ, որ նոր վիճակում մեքենա գնեմ։ Գնային տարբերությունը  մեծ է, իսկ իմ աշխատանքի արդյունքը ծախսում եմ նաև նոր տեսահոլովակների, երգերի վրա, իսկ դա մատչելի չէ»։
 
Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել