Նախկին ֆուտբոլիստն իր կնոջը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել և ոստիկանների գալուն պես անմիջապես վազել դեպի բակ: Ըստ ամբողջ տնով մեկ տարածված հետքերի՝ 28-ամյա Քերի Մակլանախանը վերջին ուժերով պայքարել է և փորձել դուրս պրծնել սեփական ամուսնու ձեռքերից:

46-ամյա Էնթոնին գրեթե կիսամեռ հոգնածությամբ ընկած էր բակում: Նրա հագուստն արյունոտ էր: Սկզբում ֆուտբոլիստը փորձել է վստահեցնել, թե իրենց վրա հարձակվել են, սակայն հետո խոստովանել է մեղքը: Պարզվել է, որ կինը ցանկանում էր լքել ամուսնուն, բայց սպասում էր նրա ապաքինման ավարտին:

Անցած ամիս ֆուտբոլիստը խնդիր է ունեցել առաջին ամուսնությունից ունեցած որդու առևանգման հետ կապված և միայն վերջերս էր դուրս եկել բանտից: Այս ամենը ևս ազդել է նրա հոգեկան կայունության վրա: Երևի հենց այդ փաստն էլ սպանության հիմք էր դարձել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել