Մեքենան ոչ թե շքեղություն է, այլ փոխադրամիջոց, ու 21-րդ դարում մարդկանց տեղաշարժը, հատկապես մեծ քաղաքներում, պատկերացնել առանց ավտոմեքենայի հնարավոր չէ: Բայց արի ու տես, որ այստեղ էլ գյումրեցիների հումորը անպակաս է՝ վարորդը մեքենան կառավարում է բառիս բուն իմաստով: Ու չգիտես՝ իր մեքենայի «կմա՞խքն» է ափսոսում, թե՞ բոլոր վարորդներին ցուցադրում ու զգուշացնում է, թե ինչ կլինի, եթե Գյումրիի փոսաշատ փողոցներում երթեւեկեն թեկուզ փոքր ինչ անուշադիր: Հուսանք, որ այս ամենը ժամանակավոր բնույթ է կրում՝ Գյումրիում փողոցների վերանորոգումը արդեն սկսված է, քաղաքային իշխանություններն էլ խոստանում են՝ այս անգամ անձրեւային եղանակին ասֆալտապատում թույլ չեն տալու, ասել է թե՝ վերջապես որակով ասֆալտապատում կլինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել