Armtimes.com-ը գրում է.

21:47 Քիչ առաջ շտապ օգնության բժիշկն Armtimes-ին փոխանցեց, որ թերսնման արդյունքում է ինքնազգացողությունը վատացել եւ խորհուրդ չի տրվում շարունակել հացադուլը, բայց Լեւոնը, բժշկի փոխանցմամբ, ուզում է գնալ ընկերների մոտ:

Քիչ առաջ վատացել է հացադուլ անող ուսանողներից մեկի՝ Լեւոնի ինքնազգացողությունը։ Այս պահին շտապ բուժօգնության մեքենայի ներսում աշխատակիցները տղային առաջին բուժօգնություն են տրամադրում։

Մյուսները ներսում շարունակում են հացադուլը։

21:42 Լեւոնի ինքնազգացողության վատացումից հետո, հացադուլ հայտարարած տղաները հանդես են եկել նոր հայտարարությամբ, որում ասվում է.

««Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը արձանագրում է, որ մեր 5 անդամների կողմից սկսված հացադուլը ցույց է տալիս նրանց վճռականությունը պայքարը հասցնել հաղթական ավարտին։ Կոչ ենք անում խնդրով ինչպես նաև տղաների առողջությամբ մտահոգ բոլոր անձանց միանալ նախաձեռնության երթին դեպի Ազգային Ժողով, որը կմեկնարկի առավոտյան 9:30 Երևանի պետականի համալսարանի կենտրոնական մասնաշենքի բակից։ Հորդորում ենք բոլոր համալսարանների ուսանողներին ինքնակազմակերպվել իրենց բուհերում և երթով շարժվել դեպի Ազգային Ժողով, որտեղ վաղը տեղի է ունենալու օրենքի քվեարկությունը։ Եթե մինչ օրս չես միացել մեր պայքարին, ապա վաղը հենց այդ օրն է ոտքի կանգնել քո և քո ընկերների իրավունքների պաշտպանության համար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել