Tert.amLife-ը գրում է.
«Հայաստանի ձայնը» շարունակում է մնալ այս փուլի ամենաքննարկվող նախագծերից մեկը։  Վերջին եթերից հետո լայն քննարկման արժանացավ Սոֆի Մխեյան–Նունե Եսայան երկխոսությունը։ Նունե Եսայանի թիմի մասնակիցների մասին խոսելիս Սոֆին նշել էր, որ ոչ մի էմոցիա չստացավ, տպավորություն էր, որ չէին հասկանում՝ ինչ են երգում։ Ի պատասխան Նունեն ասաց, որ այսուհետև ինքն էլ ավելի անկեղծ կդատի մյուս մարզիչների մասնակիցներին։ Այս թեմային վերաբերյալ Սոֆիին քննադատել էր նաև դերասանուհի Նաիրա Մովսիսյանը` նշելով, որ պետք է հարգելՆունեի տարիքն ու կենսափորձը։ Քննարկման նոր ալիք բարձրացավ, որ Սոֆին ու Նունեն կոնֆլիկտ են ունեցել։
 
Երգչուհիները թեմայի շուրջ անձնավորված խոսել չցանկացան, սակայն իրենց հարաբերությունների մասին պարզաբանում տվեցին Tert.am Life–ին։
 
Նունե Եսայանի համար փոքր–ինչ անհասկանալի է, որ ամեն եթերից հետո քննարկումների ալիք է բարձրանում, թե մարզիչները ներքին խնդիր ունեն իրար հետ։ Նախորդ անգամ էլ նրան կոնֆլիկտ էին վերագրել Արամեի հետ։ Նա վստահեցնում է, որ մարզիչներն իրար հետ ունեն շատ լավ հարաբերություններ։ «Եթերից կարծիք կազմել, դրա շուրջ ինչ–որ բաներ հորինել ու սկսել վատ բաներ գրել, ապուշություն է։ Ում հետաքրքիր է մեր ներքին խոհանոցը, թող գա նկարահանումներին, հետո գնա ու ինչ ուզում է` գրի»,– ասաց նա։
 
 
Դիտարկմանը, որ այդ պահին ամեն դեպքում սրտնեղեց Սոֆի Մխեյանի կարծիքից, Նունեն արձագանքեց, որ դա բնական է։ «Ամեն մեկիս թիմում մեր երեխաներն են, ամեն կերպ պետք է պաշտպանենք իրենց` առանց իրար վնասելու։ Շոու է, եթե քո երեխաներին նեգատիվ մի բան են ասում, պետք է պաշտպանես։ Մարզիչներս բոլորովին խնդիր չունենք իրար հետ։ Հետնաբեմում նորից ծիծաղում ենք, քննարկում, խոսում։ Ծիծաղելի բաներ են»,– ասաց նա։
 Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել