«Մամուլն արդեն գրել է, որ ԱԺ նախ­կին փոխնախա­գահ Հերմինե Նաղդալյանն այս տար­վա մայիսին իր ծառայողական բջջային հեռախոսով 2 մլն դրամի զանգեր է արել և դա վճարել է պետբյուջեից: Կարելի է կարծել, որ տիկին Նաղդալյանը չափազանց շատ է ծանրաբեռնված եղել ազգային ու պետական գործերով և հենց այդ նպատակներով է կատարել այդ զանգերը: Մինչդեռ պարզվում է, որ նա ծառայողական հեռախոսով խո­սել է Չինաստանում սովորող որդու հետ, և դրա համար պետք է վճարի պետական բյուջեն: ԱԺ նախագա­հին, փոխնախագահներին և հանձ­նԱԺողովի նախագահներին ԱԺ աշխատակազմը տրամադրում է ծառայողական հեռախոսահամարներ և սահմանում գումարային լիմիտ­ներ:
 
ԱԺ փոխնախագահների հա­մար սահմանված է 50 հազար դրա­մի ամսական լիմիտ, որը Նաղդալյանը գերազանցել է 40 անգամ, և դա մայիս ամսին, երբ նա ԱԺ փոխնախագահ է եղել մինչև մայիսի 17- ը: Հավանաբար տեղեկանալով, որ այլևս չի ընտրվելու ԱԺ փոխնախագահ՝ Նաղդալյանը որոշել է օգտա­գործել վերջին հնարավորությունը և որքան հնարավոր է մեծ վնաս հասցնել խորհրդարանին: Չնայած, եթե ԱԺ ղեկավարությունը մի քիչ հետևողականություն դրսևորի, կա­րող է պատճառված վնասը գանձել նրա աշխատավարձից»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել