Sony ընկերության Aibo անունով շուն-ռոբոտը երկար տարիներ գտնվում է աշխարի ամենավաճառող խաղալիքների շարքում։ Փորձագետները համարում են, որ նա ունի բոլոր շանսերը՝ դառնալու ոչ միայն խաղալիք, այլ ընտանիքի իրական անդամ և ընկեր։
Սա հոյակապ առաջարկ է այն մարդկանց համար, ովքեր երազում են շան մասին, բայց ինչ-ինչ պատճառներով չեն կարող այն ունենալ։
Aibo-ն օժտված է շարժական 22 առանցքով, որոնք մաքսիմալ նմանեցնում են նրա շարժումները շան շարժումներին, իսկ նրա աչքերը պարունակում են OLED վահանակ՝ էմոցիա արտահայտելու համար։
Ռոբոտը ժամանակի ընթացքում ինքնակատարելագործվում է և սովորում, ուսումնասիրում տերերին, որպեսզի ճիշտ կարողանա հասկանալ, թե ինչն է երջանկացնում նրանց։
Aibo-ն արդեն արդեն վաճառքում է։ Նրա շուկայական գինը կազմում է 1700 ԱՄՆ դոլար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել