Թող մենք չապրենք 200 տարի, բայց գոնե մեր ծերության օրոք կլինենք առողջ և առույգ՝ շնորհիվ այս բաղադրատոմսի: 

Դեռևս հնագույն ժամանակներում բժիշկները, ալքիմիկոսները փորձում են գտնել անմահության էլիքսիրը:

Նրանք հազար ու մի փորձ են կատարել՝ խառնելով իրար տարբեր խոտաբույսեր և բաղադրիչներ՝ ստանալու համար ցանկալի միջոցը, սակայն այդպես էլ չի հաջողվել այն ստանալ:

Սակայն մի քանի բան ամեն դեպքում նրանց հաջողվել է փոխանցել մեզ: Մեր ժամանակներում հայտնաբերվել են բաղադրատոմսեր, որոնք կազդուրում և ամրացնում են օրգանիզմը: Թող մենք չապրենք 200 տարի, բայց գոնե մեր ծերության օրոք կլինենք առողջ և առույգ: Աչքի անցկացնելով հին բաղադրատոմսերը՝ պատմագետները պարզել են, որ մթերքներից ամենահաճախ հանդիպողը եղել է կաթի և սխտորի խառնուրդը: Այստեղ զարմանալի ոչինչ չկա, քանի որ դեռ Ավիցեննան սխտորը համարում էր դեղամիջոց բազմաթիվ հիվանդությունների դեմ, իսկ ժամանակակից գիտությունը դա հաստատել է:

Սխտորը կաթով՝ երիտասարդության էլիքսիր:

Բաղադրատոմսը
Ոչ մեծ կաթսայի մեջ լցնում ենք 1 բաժակ կաթ և դնում այն կրակի վրա: Մինչև կաթը կեռա, վերցնում ենք 2 պճեղ սխտոր և շատ մանր կտրտում: Հենց կաթը եռա, ավելացնում ենք նրա մեջ սխտոր, վերցնում կրակի վրայից և ծածկում կաթսան կափարիչով։

10 րոպեից երիտասարդության էլիքսիրն արդեն պատրաստ կլինի:
Խորհուրդ է տրվում օգտագործել միջոցը շաբաթական 1 անգամ 1 բաժակից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել