Ամերիկյան այս նրբաբլիթները՝ պանքեյքները, հիշեցնում են մեր ալադիները (ձիթաբլիթ): Նրանք պետք է լինեն փքուն, թեթև ու ոսկեգույն երանգով: Ամերիկյան ընտանիքներում պանքեյքներ ավանդաբար պատրաստում են նախաճաշի համար: Այն տաք վիճակում դնում են ափսեի մեջ և վրան լցնում տարբեր օշարակներ: Պանքեյքները լինում են նաև տարբեր հավելումներով՝ հատապտղային, խնձորի, շոկոլադի:
Պանքեյքները պատրաստում են չոր տապակի մեջ, որը պետք է լինի իդեալական մաքուր, սակայն եթե դուք վախենում եք, որ այդպես կայրվի, ապա կարող եք սերուցքային կարագով պատել տապակը կամ լցնել ձեթ:
Խորհուրդ չի տրվում հատապտուղներ և այլ հավելումներ լցնել հենց խմորի մեջ, քանի որ այն կարող է այրվել:
Բաղադրիչներ
- հավկիթ - 5 հատ
- շաքարավազ - 70գր
- ալյուր - 60գր
- փխրեցուցիչ - 2 գր
- վանիլ - 1թ/գ
- աղ - մեկ պտղունց
Պատրաստումը
Վերցրեք 5 դեղնուց, ավելացրեք 40 գր շաքարավազ, խառնեք: Ավելացրեք մի պտղունց աղ, փխրեցուցիչ, վանիլ և կրկին խառնեք:
4 սպիտակուց հարեք, ավելացրեք 30 գր շաքարավազ և կրկին հարեք: Սպիտակուցի զանգվածը խառնեք դեղնուցով զանգվածին:
Տապակը տաքացրեք, գդալով վերցրեք խմորից լցրեք տապակի մեջ և փակեք կափարիչով: 2-3 րոպեից շրջեք, որ մյուս կողմն էլ եփվի:
Բարի ախորժակ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



