Քեյսերի քաղաքում թուրք գիտնականները գտել են ամուսնական ամենահին պայմանագիրը: Փաստաթուղթն ունի գրեթե 4000 տարվա հնություն: Տվյալ գտածոն հաստատում է սուրոգատ մայրության, գենդերային անհավասարության և կանանց սեռական ստրկության մասին փաստը: Հայտնի պրոֆեսոր Ահմեդ Տերպը ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ փաստաթղթում օրինական հայտարարվում է հնարավոր անպտղության և սուրոգատ մայրության միջոցով այդ հարցի լուծման մասին: Փաստաթուղթն իրենից ներկայացնում է կավե կտոր՝ փորագրված տառերով, որտեղ երկու տարվա ընթացքում երեխա չունենալու դեպքում հստակ թույլատրվում է ունենալ ստրկուհի՝ սերունդը շարունակելու համար: Փաստաթուղթն այժմ գտնվում է Ստամբուլի հնէաբանական թանգարանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել