Վիետնամական Bkav ընկերության աշխատակիցներին, ովքեր զբաղվում են կիբերանվտանգության ոլորտում մշակումներով, հաջողվել է խաբել նոր iPhone X-ի Face ID նույնականացման համակարգին և այդպիսով ապացուցել, որ պաշտպանության այդ համակարգն անարդյունավետ է։ Այս մասին հաղորդվում է ընկերության կայքում։

Դրա համար նրանք պատրաստել են դիմակ՝ սմարթֆոնի օգտատերերից մեկի դեմքի տեսքով, ով արդեն գրանցված է այդ համակարգում։ Եռաչափ տպիչով տպվել է հիմնակմախք, իսկ աչքերի ու սիլիկոնե քթի համար կիրառվել է 2D տպագրությունը։

Ընկերության աշխատակիցների խոսքով՝ դիմակի վրա աշխատանքը նրանք սկսել էին նոյմբերի 5-ին՝ սմարթֆոնի նոր մոդելի թողարկումից հետո։ Դրա ստեղծման վրա նրանք մոտ 150 դոլար են ծախսել։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ պաշտպանության ամենաարդյունավետ համակարգը հանդիսանում է մատնահետքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել