Operativ.am-ը գրում է

Սոչիում մեկնարկած սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց առաջին մեդալը:

Մարզական սամբոյի 52 կգ քաշային կարգի մրցումներում մեր սամբիստ Տիգրան Կիրակոսյանը հաղթահարելով նախնական փուլի բոլոր արգելքները, մտավ եզրափակիչ: Այստեղ նա մրցեց Մոնղոլիայի ներկայացուցիչ Մարալերդան Չիմերդորժի հետ: Տիգրան Կիրակոսյանը վստահ անցկացրեց եզրափակիչ մրցամարտը եւ հաղթեց 5:1 հաշվով: Նա հռչակվեց աշխարհի չեմպիոն եւ արժանացավ ոսկե մեդալի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել