Մարկ Լյուշերը համաշխարհային համբավ է ձեռք բերել իր գունային թեստի շնորհիվ, որը մինչ օրս շարունակում է ակտուալ մնալ։ Շվեյցարացի հոգեբանը համաչափ կախվածություն է գտել էմոցիոնալ վիճակի և գունային ընկալման միջև։
BlogNews-ը որոշել է ուսումնասիրել հանրահայտ հոգեբանի աշխատանքը, ինչի հիման վրա էլ Ձեզ է ներկայացնում մի պարզ թեստ, որը կբացահայտնի Ձեր ընթացիկ հոգեվիճակն ու կասի, թե ինչի կարիքն ունեք ամենաշատը։
Պարզապես ընտրեք այն հիերոգլիֆը, որն ամենաշատն է Ձեզ դուր գալիս

Այժմ պարզեք դրա նշանակությունը

Հիերոգլիֆ «սեր»

Կարմիր գույնը մատնանշում է իշխանության հասնելու ցանկությունը, հաջողության հասնելու ձգտումն ու ձգտումն այն ամենին, ինչը կարող է կյանքն ավելի լիարժեք դարձնել։ Ձեզ ամենից շատ հարկավոր են վառ տպավորություններ և մի մարդ, ով կկարողանա տալ Ձեզ դրանք։
Հիերոգլիֆ «հավատ»

Դուք խորասուզվել եք ինքներդ Ձեր մեջ և ցանկանում եք, որ Ձեր մտքերն ու երազանքներն իրենց արտացոլումը գտնեն իրական կյանքում։ Դուք երազում են հատուկ գիտելիքների և գայթակղության այնպիսի ուժի մասին, որին ոչ ոք չկարողանար դիմակայել։ Այս պահին դուք ոգեշնչման աղբյուրի կարիք ունեք, որտեղ կկարողանաք Ձեզ համար օգտակար բաներ գտնել։
Հիերոգլիֆ «հավերժություն»

Սև գույնը մատնանշում է նյարդանացնող բաներից ազատվելու ցանկություն։ Դուք ցանկանում եք վերանայել Ձեր կյանքն ու շտկել նույնիսկ այն, ինչը Ձեզանից կախված չէ։ Դուք զրկել եք ինքներդ Ձեզ հանգստից, սակայն դա հենց այն է, ինչ Ձեզ պետք է։
Հիերոգլիֆ «ուժ»

Դուք երջանկության հույս ունեք և ցանկանում եք ազատվել այն խնդիրներից, որոնք արդեն երկար ժամանակ է՝ չեք կարողանում լուծել։ Այս պահին Ձեզ հնարավորինս արագ հարկավոր է ճանաչում ու հարգանք ձեռք բերել Ձեր շրջապատում։
Հիերոգլիֆ «հարմոնիա»

Դուք ցանկացած եղանակով ցանականում եք բարձրացնել սեփական ինքնավստահությունը, ինչպես նաև մաքսիմալ բարելավել կյանքի որակը։ Սիրում եք սովորեցնել մարդկանց և հենց ուսուցչի կարգավիճակում եք Ձեզ ամենալավը զգում։
Հիերոգլիֆ «երջանկություն»

Դուք հանգստի կարիք ունեք։ Այս պահին Ձեզ անհրաժեշտ է կտրվել ամեն ինչից և հանգստանալ այնպես, ինչպես որ ինքերդ եք ուզում։
Հիերոգլիֆ «գաղտնիք»

Դուք հարմոնիայի վիճակում եք։ Այս պահին բաց եք նոր էմոցիաների համար։ Շրջապատի մարդիկ Ձեզ չեն համարում սովորական մարդ. դուք շատ խորհրդավոր կերպար ունեք, ով բոլորից գաղտնիքներ է պահում։
Հիերոգլիֆ «արդարություն»

Դուք ցանկանում եք ազատվել բոլոր տեսակի ազդեցություններից, որպեսզի չենթարկվեք պրովոկացիաների։ Բացի դրանից՝ Ձեզ մոտ մեծ հոգնածություն է կուտակվել, որը կառավարելը գնալով ավելի բարդ է դառնում։ Հնարավոր է, որ Ձեր օրակարգը շատ ծանր է, ինչի պատճառով պետք է մի քանի օր հանգիստ կազմակերպեք ինքներդ Ձեզ համար։



