Aysor.am-ը գրում է.

Տարկետման իրավունքի վերացման դեմ բողոքող ուսանողների պահանջների և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու անհրաժեշտության մասին Aysor.am-ի թղթակիցը զրուցել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի հետ:

- Տիկին Բախշյան, հիմնավո՞ր եք համարում ուսանողների փաստարկները, մասնավորապես այն մասին, որ տարկետման իրավունքից գոնե պիտի չզրկել ասպիրանտուրայում սովորող ուսանողներին:

- Հարգում եմ մեր երիտասարդության կարծիքը, բայց գոնե իմ դիտարկումների արդյունքում կարող եմ ասել, որ տարկետումը կար և նրանք ազատված էին բանակից, դրանով մեր գիտությունը առաջ չի գնացել: Գիտության մեջ մենք չենք տեսել մի այնպիսի ներդրում, որը հիմնավորի, թե ինչու պիտի իրենք բանակ չգնան: Եթե ես ունենայի երկու օրինակ, որի արդյունքում ցույց տրվեր, եթե այդ մարդը գնար բանակ, ապա գիտությունը կտուժեր, ես այլ կերպ կմտածեի: Բայց ես միայն մի բան եմ տեսնում՝ մեր գիտությունն օրեցօր անկում է ապրում: Տարկետումը կար, գիտություն չկա: Ճիշտ է չէի ասի, թե գիտություն ընդհանրապես չկա, որովհետև կան մարդիկ, որ ինչ-որ բաներ ասում են, բայց դա նրա արդյունքը չէ, որ տարիներ շարունակ տարկետում են ունեցել: Տարկետումն ու կրթութան և գիտության որոշ ճյուղերի զարգացումը իրար համեմատական չեն: Տարկետումից ազատվելը դեռ գիտության առաջընթաց չէ, հետևաբար չեմ կարող պնդել, թե ինչու պիտի այսօրվա ասպիրանտը տարկետումից օգտվի, մյուս տարվանը՝ ոչ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել