«ԱԺ-ում 2018թ. բյուջեի նա­խագծի քննարկման ժամանա­կացույցով երեկ՝ ժամը 18:00-ին պետք է տեղի ունենար այդ քննարկումների ամփոփումը, որի ժամանակ ԱԺ պատգամա­վորները, խմբակցությունները և մշտական հանձնաժողովնե­րը պետք է ԱԺ աշխատակազմ ներկայացնեին բյուջեի նա­խագծի հետ կապված իրենց առաջարկությունները: Սակայն նախապես հայտարարված այս միջոցառումը տեղի չի ունեցել, և կարելի է եզրակացնել, թե ինչու: Խորհրդարանում ներկա­յացված երկու կուսակցություն­՝ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն, կառավա­րող կոալիցիան են, և եթե նրանք անգամ առաջարկու­թյուններ ունենային, կարող էին անմիջականորեն ներկայացնել կառավարությանը:
 
«Ելք» խմբակցությունից «Ժամանակ»-ին հայտնեցին, որ իրենք որևէ առաջարկ չունեն: Թե­րևս, նույնպիսի դիրքորոշում ունի նաև «Ծառուկյան» դաշին­քը: Ի վերջո, ինչ իմաստ ունի առաջարկություններ ներկա­յացնել մի կառավարության, երբ հաստատ համոզված ես, որ դրանք մերժվելու են: Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարությունն իր գործու­նեության մեկ տարուց ավելի ժամանակահատվածում ցույց է տվել, որ առհասարակ հակված չէ կարևորել խորհրդարանա­կան խմբակցություններին՝ խորհրդարանը դիտարկելով որպես կառավարությանը կից կառույց և ոչ ավելին»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել