Armtimes.com-ը գրում է.

«Ժխտողականության ճարտարապետները» ֆիլմը կտեղեկացնի մարդկանց 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին, որն անխոս տեղի է ունեցել: Միլիոնավոր մարդիկ զոհվեցին` 1,5 մլն հայեր, 900,000 հույներ և 750,000 ասորիներ, ասել է «Սուպերմենի» նախկին դերակատար Դին Քեյնը, lifezette.com-ին հղումով գրում է akunq.net-ը: 

Ֆիլմի ստեղծագործական աշխատանքներին մասնակցող և նաև նկարահանվող դերասանը նշել է. «Ցեղասպանության մասին ճշմարտությունը թաքցրել ու ժխտել են ավելի քան 100 տարի: Ժխտողականության ու իրականությունը թաքցնելու այս քաղաքականությունն էլ թույլ է տալիս, որ մինչ օրս ցեղասպանություններ տեղի ունենան այնպիսի երկրներում, ինչպիսիք են Սիրիան, Իրաքն ու Սուդանը: Արդյունքում, երբ Ադոլֆ Հիտլերը խոսել է իր «Վերջնական լուծում»-ի մասին, ասել է. « Այնուամենայնիվ, ո՞վ է հիմա հիշում հայերին»: Մոնտելն (Վիլյամս` փաստավավերագրական ֆիլմի մյուս պրոդյուսերը) ու ես հուսով ենք, որ հոկտեմբերին «Capitol Hill»-ում ֆիլմը ներկայացնելուց հետո կարող ենք հասնել նրան, որ ԱՄՆ Կոնգրեսն անցկացնի 220-րդ բանաձևը: Մենք ցանկանում ենք, որ ԱՄՆ-ը վերջապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը որպես ցեղասպանություն, և ընդունի, որ քրիստոնյաներն այսօր աշխարհում ամենաճնշված խմբերից մեկն են»:

Դերասանը չի կարծում, որ մոտ ապագայում թուրքական կառավարությունը կընդունի ցեղասպանությունը. «Թուրքիայի շատ քաղաքացիներ արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, բայց նրանց չի թույլատրվում այն կոչել իր անունով՝ Ցեղասպանություն․ դա օրենքով պատժելի արարք է, որի համար մարդիկ ձերբակալվում ու բանտարկվում են: Ներկայիս կառավարությունը, որը ղեկավարում է ավտորիտար Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխել է քաղաքական վեկտորի ուղղությունը, ինչի հետևանքով տուժում են Թուրքիայի հարաբերությունները ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել