Յուրաքանչյուր աղջիկ ցանկանում է մշտապես գեղեցիկ լինել, սակայն, հաշվի առնելով ժամանակակից կյանքի զբաղվածությունը, շատ քչերն են կարողանում ժամանակ գտնել իրենց մասին մշտապես հոգ տանելու համար։

BlogNews-ը հավաքել է համացանցում առկա լավագույն խորհուրդները, որոնք կհեշտացնեն Ձեր կյանքը, ժամանակ կխնայեն և, միևնույն ժամանակ, կօգնեն մշտապես գեղեցիկ տեսք ունենալ։

  • Եթե հանկարծակի նկատեցիք, որ Ձեր հոտազերծիչը (դեզոդոր) վերջացել է, դրա փոխարեն կարող եք բերանի ողողման հեղուկ օգտագործել։

  • Կոկոսի և ձիթապտղի յուղերը կօգնեն Ձեզ արագ հեռացնել ջրակայուն շպարը։ Դրանց միջոցով կարող եք արագ ազատվել շպարից առանց հատուկ քսուքների ու հեղուկների։
  • Երբ Ձեր սիրելի դիմափոշին սկսում է չորանալ, կարող եք վերակենդանացնել այն մի քանի կաթիլ աղաջուր ավելացնելով կամ 5 րոպե եռման ջրի վրա պահելով։
  • Ոլորեք Ձեր մազերը և կտրեք դուրս մնացածները. այդպես կարող եք ազատվել ճյուղավորված մազերից՝ առանց վարսավիրի մոտ գնալու։
  • Երբ ցանկանում եք կլորացնել թարթիչները, վարսահարդարիչով տաքացրեք կորացնող սարքը. այդպես թարթիչներն ավելի երկար կպահպանեն կորությունը։

  • Մանկական փոշին կարող է օգնել Ձեզ թարմացնել մազերն առանց լոգանք ընդունելու։
  • Երբ եղունգներն եք ներկում, դրանց կողքերը վազելին քսեք. ավելորդ լակը հեշտությամբ դուրս կգա դրա չորանալուց հետո։
  • Օծանելիքի բույրն ավելի մնայուն դարձնելու համար կարող եք այն ցանելուց առաջ մաշկի այդ հատվածին փոքր-ինչ վազելին քսել ու տրորել։

  • Երբ ցանկանում եք ազատվել անցանկալի մազերից, պետք է առաջին հերթին ազատվեք մաշկի վրայի շերտից, որը բաղկացած է արդեն մահացած բջիջներից։ Հալեցրեք սովորական օճառը, վրան ավելացրեք մեկ գդալ նուշի ալյուր, մեկ գդալ ոսպի ալյուր և մեկ գդալ քրքում ու խառնեք այդ ամենը։ Արդյունքում դուք կստանաք բնական օճառ, որը կօգնի հեշտությամբ ազատվել մաշկի մահացած բջիջներից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել