Համացանցում լուր էր տարածվել, որ ԱՄՆ-ում բնակություն հաստատած ,«Արմենոիդս» խմբի անդամ Էդգար Ռոստոմյանը և նրա կինը՝ մոդել Նադեժդան, բաժանվել են: Պարզվում է՝ հրապարակման հեղինակը Էդգարը չի եղել, այլ՝ հաքերները: BlogNews.am-ի հետ զրույցում Էդգարն անհանգստություն հայտնեց, որ նրանց ինչ-որ կազմակերպություն է հետապնդում:  

«Կոտրել են մեր կայքերը, մեյլերը, հեռախոսները: Դիմել ենք ոստիկանություն, դեռ հստակ ենթադրություններ չունեմ, բայց հայ ազգի մարդկանց ներկայությունը, վստահ եմ, խառն է այս ամենին: Ես դեռ մեկ ամիս առաջ էլ էի գրել, որ նման բան է կատարվում, բայց այն, ինչ հիմա է կատարվում, ավելի լուրջ է: Ես և Նադյան կասկած ունենք, որ հաքերները կարողանում են մտնել իմ սոցիալական էջերը: Վստահ եմ՝ մեր վատը կամեցող մարդիկ են անում: Չեմ ցանկանա շատ բան ասել, բայց Աստված տա՝ բացահայտվի, քանի որ մենք առաջին զոհը չենք»:

Էդգարը պատմում է, որ դեռ մեկ ամիս առաջ նկատել էր համակարգիչների ինքնակամ փակվելը և անջատվելը, կամ երբ համակարգչի տեսախցիկն էր միանում. «Այնպիսի տպավորություն է, որ ինչ-որ կազմակերպություն ակտիվորեն հետևում է մեզ: Home Internet են ասում, որը իրականում շատ վատ բան է, երբ քո անձնական տվյալներն ընկնում են գաղտնի կայքեր»:

Զույգը դիմել է ոստիկանություն՝ ասելով, որ նրանց հետևում են. «Մեզ հետևում են, և անկեղծ ասեմ՝ մի քիչ վախեցած ենք: Եթե նորություն ունենանք, անպայման ես կամ Նադյան կապ կհաստատենք ձեզ հետ, դա մեզ կօգտնի ինչ-որ չափով ապահով զգալ»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել