Աշուն-ձմեռ եղանակային պայմաններում հարբուխն անխուսափելի է: Քիթը շարունակ քիմիական դեղամիջոցներով բուժելը ցանկալի չէ, սակայն դժվար շնչող քթով երկար մնալ նույնպես չենք կարող:

Այս բաղադրատոմսը շատ արդյունավետ կերպով օգնում է անգամ խրոնիկական հարբուխի ժամանակ:

1-ին փուլ` քթի լվացում սոդայի լուծույթով: 1թ/գ  սոդայի համար վերցնում ենք մեկ բաժակ ջուր: Լվացումը հարմար է կատարել հետևյալ կերպ. ափի մեջ լցրեք լուծույթը և քաշեք այն քթով: Հարկավոր է երկու քթանցքներն էլ առանձին-առանձին քաշել ու քթել բերանով: Լվացման ընթացքում 5-10 րոպեից քիթն ազատվում է առատորեն թափվող լորձից:

2-րդ փուլ՝ քթըմպանի փոշոտում ստրեպտոցիդի միջոցով:

Գդալի մեջ տրորել ստրեպտոցիդը՝ վերածելով փոշու: Առանձին-առանձին քթանցքերով քաշել փոշին ներս: Կարելի է միանգամից գդալից քաշել կամ որևէ ձողիկով: Պետք է այնպես քաշել, որ փոշին հասնի կոկորդին: 1 հաբը բավական կլինի 3-4 անգամվա համար:

Դրանից հետո հարբուխն ամբողջովին կանցնի: Այս պրոցեդուրան մի քանի անգամ կրկնելուց հետո ձեզ կվերադառնա ձեր նախկին շնչառությունը:

Փորձեք և եղեք առողջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել