Հենրիխ Մխիթարյանի մեծ տաղանդի ու անսահման աշխատասիրության մասին բազմիցս խոսել ենք ոչ միայն մենք՝ հայերս, այլ նաև բոլոր նրանք, ովքեր քիչ թե շատ ուսումնասիրել են նրա խաղը։ Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը ֆուտբոլային աշխարհի ուշադրությունը սկսեց սևեռել իր վրա դեռ ուկրաինական «Շախտյորում» հանդես գալու տարիներին։ Դոնեցկյան ակումբում ֆանտաստիկ մրցաշրջան անցկացնելուց հետո նրան ցանկանում էին իրենց թիմում տեսնել բամաթիվ գրանդ ակումբներ, բայց Հենրիխն ընտրեց իր խաղաոճին ու որակներին մաքսիմալ համապատասխանող թիմ։ «Դորտմունդի Բորուսիան» այդ տարիներին ցուցադրում էր արագ, կրակոտ և հարձակողական ֆուտբոլ։ Երբ Մխիթարյանը դարձավ նաև «Բորուսիայի» առաջատարը, նրա նկատմամբ կրկին որս սկսեցին բարձրակարգ ակումբները, որոնց թվում էր նաև «Յունայթեդը»։

Ժոզե Մոուրինյոն ֆուտբոլային աշխարհին միշտ հայտնի է որպես «փակ» ֆուտբոլ դավանող մարզիչ։ Նա շեշտը դնում է ոչ թե ստեղծագործ, արագ ու տեխնիկապես հարուստ մարզիկների, այլ ավելի ուժային պայքար մղող, ֆիզիկապես լավ պատրաստված, հնարավորինս քիչ մանևրող, այսինքն՝ միայն կոնկրետ դիրքեր ամրացնող ֆուտբոլիստների աճին։

Տարիներ առաջ այս մարզչի սաներից մեկն է եղել ներկայումս աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկը՝ Քևին դե Բրույնեն։ Դեռ «Չելսին» մարզելու տարիներին Մոուրինյոն հրաժարվեց այս ֆուտբոլիստի ծառայություններից՝ նշելով, որ իր խաղային սխեմայի մեջ արագաշարժ ու ստեղծագործ բելգիացին չի մտնում։ Եթե դե Բրույնեն այդ ժամանակ մնար «Չելսիում», ապա, անկասկած, կլիներ հերթական աստղը, ով կմարեր պորտուգալացու թեթև ձեռքով։

Շարունակությունն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել