Aysor.am-ը գրում է.

Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում տեղի ունեցած մանկահասակ երեխայի պատանդառության դեպքից հետո 3-ամյա Հմայակը շարունակում է մանկապարտեզ չգնալ: Երեխայի հայրը՝ Վահան Համազասպյանը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Հմայակը օգտվում է հոգեբանի ծառայություններից և առայժմ չի հաճախի մանկապարտեզ:

«Դեռ մանկապարտեզ հաճախելու ժամանակը չի: Երբ գտնենք պետք է, երեխեն կգնա մանկապարտեզ», - ասաց հայրը:

Վահան Համազասպյանն ասաց, որ երեխան առողջական լուրջ խնդիրներ չունի, ուղղակի վախեցած է: «Առայժմ կշարունակենք օգտվել հոգեբանի ծառայություններից, մինչև տեսնենք՝ ինչ է լինելու», - ասաց հայրը:

Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 30-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Արմավիրի բնակիչ Արգամ Հովիկյանը մուտք էր գործել քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզ և իր մոտ գտնվող դանակի սպառնալիքով պատանդ վերցրել մանկապարտեզի սան, 3-ամյա երեխային՝ պահանջելով վերջինիս ազատելու համար հանդիպում կազմակերպել իր նախկին կնոջ հետ։

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել