«Վերջին օրերին մամուլը և սոցցանցերը ողողված էին Հանրային հեռուստաընկերությունում ՀՀ ֆինանսների նախարարության իրականացրած ստուգումների արդյունքների հրապարակումներով:

Ըստ այդմ, ի հայտ էին եկել բավականին լուրջ խախտումներ բյուջետային միջոցների տնօրինման ոլորտում:

Ոմանց պնդմամբ, այդ բացահայտումները լրջորեն անհանգստացրել են իշխող վերնախավին, և որոշում է կայացվել «Հ1»-ում շուտափույթ փոփոխություններ իրականացնել: Առաջին հերթին, հնարավոր է, որ պաշտոնանկ արվի հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը, ում անունը մինչ այդ էլ հիշատակվում էր մամուլում` «Հ1»-ի այս կամ այն սկանդալային իրադարձության հետ կապված:

Քանի որ նախագահի նստավայրում պետական քարոզչության, մասնավորապես հեռուստատեսության ոլորտի պատասխանատուն նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ալեքսան Հարությունյանն է, հենց նրան էլ հանձնարարված է այս խնդրի լուծումը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել