Հայերը, կարելի է ասել, միատարր ազգ են, քանի որ հայ տղամարդիկ սովորաբար նախընտրում են հայ կանանց։ Բայց վերջին տարիներին մեր փեսացուները հաճախ են ամուսնանում այլազգիների հետ՝ <<հայու գեն>> ներմուծելով <<օտարի գենը>>:
Այժմ կներկայացնենք մի քանի հայ հայտնիների, ովքեր նախընտրել են օտարազգի կանանց:
Լևոն Արոնյան ու Արիաննա Կաոլի
Վերջին խառնամուսնություններից կարելի է հիշել շախմատիստներ Լևոն Արոնյանինն ու Արիաննա Կաոլիինը : Լևոնի հարսնացուն որքան հնարավոր է <<հայաֆիկացվել>> էր:
Արիաննան ազգությամբ ֆիլիպինուհի է, բայց պահվածքով գրեթե չի տարբերվում հայ հարսնացուներից. հարսանիքի ժամանակ պարեց ավանդական հարսի պարը, մի առիթով էլ նշել է, որ շատ է սիրում սկեսուրի պատրաստածները:
Գարիկ Մարտիրոսյան և Ժաննա Լևինա
Սկեսուրի պատրաստածները հայտնի չէ, բայց հայկական խոհանոցի սիրահար է նաև հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ ազգությամբ հրեա Ժաննա Լևինան: Զույգը ծանոթացել է 1997 թվականին: Նրանք առաջին հայացքից համակրեցին միմյանց, բայց շփումը երկար չտևեց, որովհետև Ժաննան Գարիկին չէր թողել հեռախոսահամար: Ափսոս այդ ժամանակ չէր ստեղծվել ֆեյսբուքը, թե չէ Գարիկ Մարտիրոսյանը ստիպված չէր լինի սպասել մեկ տարի երկրորդ հանդիպման համար:
Միխայիլ Գալուստյան և Վիկտորյա Գալուստյան (Շտեֆանեց)
Դե իսկ հայազգի մեկ այլ հումորիստ Միխայիլ Գալուստյանի կինը՝ Վիկտորյա Շտեֆանեցը, մոլդովուհի է: Ամուսնությունից հետո վերջինս նույնպես կրում է Գալուստյան ազգանունը:
Սերգեյ Գալիցկի և Վիկտորյա Գալիցկի
Ամուսնությունից հետո ազգանվան փոփոխությունը սովորական է, միայն թե երբ կինն է փոխում իր ազգանունը: Բայց ահա հայազգի միլիոնատեր Սերգեյ Հարությունյանը, ով նաև <<Կրասնոդար>> ֆուտբոլային ակումբի սեփականատերն է, ազգությամբ ռուս կնոջ հետ ամուսնությունից հետո փոխեց ազգանունը՝ դառնալով Գալիցկի:
Թեև հայերի մեջ դեռ այնքան էլ շատ տարածված չեն օտարազգիների հետ ամուսնությունները, բայց եեղած օրինականերն էլ կարող են փաստել,որ նման ամուսնությունները ևս ամուր են և երկարատև։