Մայա Պողոսյանի և Ավետիս Խախամյանի որդին՝ Ալեքսանդրը,  օրեր առաջ 5 տարեկան է  դարձել: Ծնողներն Ալեքսի օրը հեքիաթային ու անմոռանալի դարձնելու համար չեն խնայել ոչինչ: Մայան ծննդյան խնջույքի լուսանկարներն առաջինը BlogNews.am-ին է տրամադրել ու պատմել երեկոյի անակնկալների մասին:

Պարզվում է՝ Ալեքսի կարծիքը ծնողները միշտ ու ամեն հարցում են կարևորում, և այս դեպքն էլ բացառություն չէ. փոքրիկ մաչոն ինքն է ընտրել երեկոյի թեմատիկան. «Յուրաքանչյուր տարի տղաս ինքն է ընտրում այն թեման, որով ուզում է՝ կազմակերպվի ծննդյան խնջույքը: Անցած տարի մուլտֆիլմերի հերոսներ էին: Երկար պրպտելուց հետո այս տարի որոշեց, որ դինոզավրեր պետք է լինեն: Նրան շատ էր հետաքրքրել այս թեման ու մանրամասն ուսումնասիրել էր՝ ֆիլմեր դիտել ու նկարազարդ գրքեր թերթել»:

23364798_10209236863711770_1043491722_n23364826_10209236863511765_1940065292_nՓայտե տնակներ, ատրակցիոններ, բույսեր ու կենդանիներ. Մայան ասաց, որ ծնունդին սկսել են նախապատրաստվել դեռ 2 ամիս առաջ. «Թեմատիկ զգեստներ ու խաղալիքներ գտնելը երկար ժամանակ պահանջեց, բայց կարևորը՝ վերջում կարողացանք ստանալ այն, ինչ ուզում էինք: Ինտերիերը շատ գեղեցիկ ու տրամադրող էր»: 

Մայայի խոսքով՝ ծննդյան խնջույքին ներկա են եղել ընտանիքի մտերիմ ու հարազատ մարդիկ և, իհարկե, Ալեքսի ընկերները: Ալեքսը ծննդյան առաջին տորթն առավոտյան քոլեջում է կտրել, ընկերների հետ. «Որդիս քոլեջ է հաճախում: Նա շատ էր ուզում տոնական օրը նշել նաև քոլեջի ընկերների հետ»:

23416083_10209236864311785_1240015748_n23414236_10209236864391787_1437420764_n

Ալեքսն այնքան ոգևորված է եղել ստացած նվերներով, որ մոռացել է ծննդյան տորթի մոմերը փչելիս երազանք պահել, սակայն այդ փաստից աստղային մայրիկն այնքան էլ չի տխրում. ասում է՝ կարևորը որդու երազանքն իրականացման փուլում է. «Բոլոր փոքրիկների համար ամենակարևորն անհոգ, առողջ ու ապահով մանկություն  ուենալն է: Կարծում եմ՝ այս երեք  բաղադրիչների համադրությունն արդեն կարող է ապահովել երջանիկ մանկություն երեխաների համար: Թող բոլոր փոքրիկները շրջապատված լինեն սիրով ու ծնողական հոգատարությամբ, ինչպես Ալեքսս»:

BlogNews.am-ը շնորհավորում է փոքրիկ Ալեքսին ու մաղթում արևոտ մանկություն:

23416120_10209236863551766_689539365_n23360818_10209236864231783_1900952009_n23360778_10209236863671769_105365053_n23318773_10209236864271784_658903983_n23360927_10209236864431788_1244450650_n

 

Նյութը՝ Էմմա Վարդանյանի

Լուսանկարները տրամադրել է Մայա Պողոսյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել