Լարված աշխատանքից և հանգստի բացակայությունից մարդկանց մոտ կարող է առաջանալ ոչ միայն հոգնածություն, այլ նաև քրոնիկ գերհոգնածություն: Մենք հավաքել ենք այդպիսի վիճակի ցուցակ, որոնք զգուշացնում են, որ ժամանակն է շուտափույթ կերպով արձակուրդ վերցնելու:

1. Քնի խանգարում

Եթե նույնիսկ երկար և ծանր օրվանից հետո ձեզ համար դժվար է քնելը, իսկ առավոտյան էլ արթնանում եք ջարդրդված և կիսաքուն, ապա դա, միանշանակ, գերհոգնածություն է: Քնկոտությունը, որ հետապնդում է ձեզ առավոտից երեկո, դրա ևս մեկ ապացույցն է:

Փորձեք հետևել քնի հիգիենային՝ ննջարանի համար գնեք մուգ վարագույրներ, հետևեք ռեժիմին, գիշերը շատ մի կերեք, բայց նաև մի քնեք սոված ստամոքսով:

2. Տրամադրության անկումներ

Անքնությունը, սթրեսը, լարվածությունը կարող են իրենց ազդեցությունը թողնել մարդու էմոցիոնալ հավասարակշռության վրա: Ձեզ սկսում են նյարդայնացնել իրավիճակները, որոնց վրա նախկինում նույնիսկ ուշադրություն չէիք դարձնում: Դուք կարող եք վիճել գործընկերների կամ հարազատների հետ առանց լուրջ պատճառի:

Երբեմն տրամադրության անկումների տակ կարող են թաքնված լինել դեպրեսիայի առաջին նշանները: Այդ պատճառով, եթե այդպիսի վիճակը ձեզ մոտ շարունակվում է բավական երկար ժամանակ, պետք է դիմել բժշկին:

3. Հաճախ եք հիվանդանում

4. Դուք Ձեզ հոգնած եք զգում նույնիսկ երկարատև հանգստից հետո

Եթե դուք հոգնածություն եք զգում 8-ժամյա քնից հետո կամ հանգստյան օրերին հանգստանալուց հետո, ապա ժամանակն է քայլեր ձեռնարկելու: Դուք նկատել եք, որ նախկինում լի էիք էներգիայով, բայց այժմ ուժ չունեք նույնիսկ տան մաքրության համար: Նաև այս ամենը կարող է ուղեկցվել ընդհանուր թուլությամբ և ապատիայով:

5. Ձեզ համար դժվար է կենտրոնանալը

Ձեզ համար դժվար է կենտրոնանալ մի խնդրի վրա, նվազել է ուշադրությունն ու աշխատանքի արդյունավետությունը: Դուք անընդհատ ինչ-որ բանի վրա շեղվում եք և թույլ եք տալիս ամենաէլեմենտար սխալները ձեր առջև դրված առաջադրանքներում: Դրա հետ մեկտեղ խանգարվում է հիշողությունը, և դուք դառնում եք շեղված:

Շարունակությունն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել